
Ռուսաստանում երկարացվել է թռիչքների սահմանափակման ռեժիմը 11 օդանավակայաններում
Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում մինչեւ հոկտեմբերի 16-ը երկարացվել է թռիչքներ կատարելու սահմանափակումների ռեժիմը: Այդ մասին հաղորդել է «Ռոսավիացիա»-ն:
«Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել է մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 10-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռուսաստանի հարավում սահմանափակումների ռեժիմը գործում է փետրվարի 24-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: