ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԸ ՓԱԿ Է ԼԻՆԵԼՈՒ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` հիմնվելով վրացական կողմի տրամադրած պաշտոնական տեղեկատվության վրա, հայտարարում է, որ առաջիկա 5-6 օրերի ընթացքում` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է լինելու բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար: Խցանումներից խուսափելու նպատակով նախարարությունը խնդրում է ավտովարորդներին` նշված ժամանակահատվածում զերծ մնալ Վերին Լարսի անցակետով երթևեկելուց: Անցակետի վերաբացման վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ: