Այլ Լուրեր

USD BUY - 387.00+0.50 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 407.00+0.00 EUR SELL - 411.00-1.00
OIL:  BRENT - 72.17+0.32 WTI - 68.33+0.46
COMEX:  GOLD - 2572.40+0.24 SILVER - 30.57+1.09
COMEX:  PLATINUM - 946.10+0.79
LME:  ALUMINIUM - 2516.50-0.55 COPPER - 8990.00-0.63
LME:  NICKEL - 15619.00-0.71 TIN - 28932.00-2.46
LME:  LEAD - 1960.00-2.41 ZINC - 2942.50-1.29
FOREX:  USD/JPY - 156.47+0.30 EUR/GBP - 1.0544-0.02
FOREX:  EUR/USD - 1.0544-0.02 GBP/USD - 1.2678-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43750.86-0.47 NASDAQ - 19107.65-0.64
STOCKS US: S&P 500 - 5949.17-0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8071.19+0.51 CAC40 - 7311.80+1.32
STOCKS EUR:  DAX - 19263.70+1.37
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ՁԻՀ-ը համախմբման կոչ է անում բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովել ցանկացողներին
28/09/2023 19:04
Կիսվել

ՁԻՀ-ը համախմբման կոչ է անում բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աշխատանքով ապահովել ցանկացողներին

ՁԻՀ-ը համախմբման կոչ է անում ՀՀ ողջ տարածքում գործող անհատներին, կառույցներին, մասնավոր ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատանքով ապահովել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին:

«Եթե Դուք գործում եք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության կամ հյուրընկալության ոլորտներում և նպատակ ունեք աշխատանքով ապահովել արցախահայերին, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (Enterprise Incubator Foundation (EIF)) «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում առաջարկում է կազմակերպել նրանց վերապատրաստման ԱՆՎՃԱՐ դասընթացներ։

Մենք պատրաստ ենք Ձեզ հետ միասին մշակել Ձեր կարիքներին համապատասխան կրթական ծրագրեր և փորձառու մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ փոխանցել արցախահայ երիտասարդներին։

Նախաձեռնությանը միանալու ցանկության դեպքում խնդրում ենք լրացնել ստորև հայտաձևը, և մենք անմիջապես կապ կհաստատենք Ձեզ հետ՝ https://forms.gle/vy33CG3jQho3jZtS7։

Եթե գործատու չեք, ապա նույնպես կարող եք Ձեր ներդրումն ունենալ այս կարևոր գործընթացում՝ պարզապես կիսվելով այս հաղորդագրությամբ կամ մեկնաբանություններում նշելով (tag) համապատասխան կազմակերպությունների։

Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստանում կայուն կենսագործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է ապահովել նաև աշխատանքով։ Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների վերականգնման ու Մայր հայրենիքում արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորության», – ասված է հայտարարության մեջ:

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011219797 հեռախոսահամարով։

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և կոնսորցիումի գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, Հայ օգնության ֆոնդի և ՍԻՎԻՏՏԱ Հայաստանի կողմից։ Ծրագիրը նպատակ ունի շուրջ 10 000 երիտասարդի, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, զինել աշխատաշուկայում պահանջարկ վայելող աշխատանքային հմտություններով։

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88