
2023-ի տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 23551 երեխա
ՀՀ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:
Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 23551 երեխա: Գրանցվել է 16401 մահվան դեպք: Հունվար-օգոստոս ժամանակահատվածում գրանցվել է 10691 ամուսնություն և 2949 ամուսնալուծություն:
Գրեթե հավասար է սահմանային անցակետերով իրականացված գրանցումների քանակը՝ 3 միլիոն 231 հազար 585 մուտք և 3 միլիոն 229 հազար 415 ելք: