Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
Պաշտոնապես մեկնարկել է «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը
18/03/2024 14:10
Կիսվել

Պաշտոնապես մեկնարկել է «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը

Մարտի 18-ին մեկնարկել է նոր ընթերցանության մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած «Կորիզ» կրթական ծրագիրը և Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անունով ստեղծված «Ալեն Մարգարյան» բարեգործական ՀԿ-ն։

«Իմ ընկեր Ալենը» նոր մրցույթին կարող են գրանցվել Հայաստանի տարածքում գործող հանրակրթական դպրոցների բոլոր 5-9-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Իմ ընկեր Ալենը» ընթերցանության մրցույթը։ Մրցույթն ունի երկու փուլ՝ առցանց և առկա, որից հետո վերջնական արդյունքներն ամփոփվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ամենամյա «Կորիզ» կրթական շոու-մրցանակաբաշխությանը։ Մրցույթի հաղթող աշակերտներն կպարգևատրվեն բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներով, լավագույն 2 մասնակից ծնողների ուղաեկցությամբ կմեկնեն ճամփորդություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

«Ալենը լավագույն կերպարն է աշակերտների համար, որպես կրթվելու և ընթերցանության միջոցով բազմաթիվ հաջողությունների հասած մարդ, որովհետև Ալենը դեռ երիտասարդ տարիքում հասկացել էր, որ ընթերցանությունը ոչ միայն ընդլայնում է գիտելիքների բազան, այլև դաստիարակում է հուզական ինտելեկտը և ճկունությունը զարգացնում է կարեկցանքն ու փոխըմբռնումը: Կարծում եմ Ալենի կերպարը ոգեշնչող կլինի հազարավոր աշակերտների համար և կկարողնանք կյանքի կոչել այն գաղափարները, որոնցով ապրում էր Ալենը»,-նշել է Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։

«Վստահ եմ, որ այս մրցույթը բեկումնային է լինելու 1000-ավոր երեխաների կյանքում։ Շնորհիվ «Իմ ընկեր Ալենը» մրցույթի մենք կունենանք ավելի կիրթ ու ընթերցասեր սերունդ, ինչին էլ ձգտում էր Մեծ Ընթերցասեր որդիս։ Մենք շարունակում ենք նրա առաքելությունը և չենք խնայում ոչ մի լումա՝ սերունդներին կրթելու ու կատարելագործելու հարցում՝ քաջ գիտակցելով, որ մեր պետության փրկօղակը բացառապես կիրթ ու գրքասեր սերունդն է։ Բոլոր ծնողներին ու ուսուցիչներին կոչ եմ անում միանալ մեր ոգեշնչող նախաձեռնությանն ու ապահովել երեխաների բարձր ներգրավվածությունը», – հավելել է Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրիկը՝ տիկին Նազելի Տերտերյանը։

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97