Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Որո՞նք են Հայաստանում առավել տարածված ազգանունները 2024-ին ծնվածների շրջանում
07/05/2025 15:41
Կիսվել

Որո՞նք են Հայաստանում առավել տարածված ազգանունները 2024-ին ծնվածների շրջանում

Նախորդ տարի Հայաստանում ծնվել է 16022 աղջիկ և 17571 տղա: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024-ին Հայաստանում ծնված երեխաների շրջանում առավել տարածված ազգանունների ցանկը:

Ամենատարածված ազգանունների ցանկն աղջիկների դեպքում գլխավորում է Սարգսյանը, որը 3-րդ ամենատարածված ազգանունն է տղաների դեպքում: Այս ազգանունն է կրում 2024-ին ծնված 486 աղջիկ և 523 տղա:

Տղաների դեպքում ամենատարածվածը Գրիգորյան ազգանունն է, որը երկրորդն է աղջիկների դեպքում: Այս ազգանունն է կրում 2024-ին ծնված 469 աղջիկ և 546 տղա:

Տղաների դեպքում երկրորդ ամենատարածված ազգանունը Խաչատրյանն է, որը 4-րդն է աղջիկների դեպքում: Այս ազգանունն է կրում 448 աղջիկ, 536 տղա:

Հարությունյան ազգանունը 3-րդն է աղջիկների և 4-րդը տղաների դեպքում՝ համապատասխանաբար 468 աղջիկ ու 518 տղա այս ազգանունն է կրում:

Հովհաննիսյան ազգանունը 5-րդն է թե տղաների, թե աղջիկների դեպքում: Այս ազգանունն է կրում նախորդ տարի Հայաստանում ծնված 510 տղա և 417 աղջիկ:

Հակոբյան ազգանունը 6-րդն է: Այս ազգանունն է կրում 416 տղա և 362 աղջիկ:

Մկրտչյանների ընտանիքներում 2024-ին ծնվել է 272 աղջիկ և 295 տղա: Այս ազգանունը 7-րդ ամենատարածվածն է աղջիկների դեպքում և 11-րդը՝ տղաների:

7-րդը տղաների դեպքում Գևորգյանն է, որը 12-րդն է աղջիկների դեպքում: Այս ազգանունն է կրում 318 տղա և 242 աղջիկ:

8-րդ ամենատարածված ազգանունը Վարդանյանն է: Այս ազգանունն է կրում 269 աղջիկ և 317 տղա:

Տղաների դեպքում 9-րդ ամենատարածված ազգանունը Պետրոսյանն է, որն աղջիկների դեպքում 10-րդն է: Այս ազգանունն է կրում նախորդ տարի ծնված 316 տղա և 252 աղջիկ:

Աղջիկների դեպքում 9-րդ ամենատարածված ազգանունը Կարապետյանն է, որը 10-րդն է տղաների դեպքում: Կարապետյանների ընտանիքներում 2024-ին ծնվել է 259 աղջիկ և 298 տղա:

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65