
ԿԱՐԼՈ ԱՆՉԵԼՈՏԻՆ «ՌԵԱԼԻ» ՆՈՐ ՄԱՐԶԻՉՆ Է
Կարլո Անչելոտիի և Մադրիդի Ռեալի միջև կնքվել է պայմանագիր: Կարլո Անչելոտին առաջիկա երեք տարվա ընթացքում կմարզի Մադրիդի Ռեալը: Նշենք, որ Ժոզե Մոուրինյոյի հեռանալուց հետո Մադրիդի Ռեալը արդեն 20 օրից ավել է, ինչ մնացել էր առանց մարզչի:
54 ամյա մասնագետը նշել է, որ հասկանում է իր գործի լրջությունը և ավելացրել, որ ամեն-ինչ կանի՝ «Ռեալ»-ի հետ տիտղոսներ նվաճելու համար: Անչելոտին ասել է, որ ակումբում անպայման կադրային փոփոխություններ կլինեն: