![ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ՔԱՌԱԿԻ ՀԱՂԹՈՂ / VIDEO](https://b24.am/pub/uploads/2013/07/2124317_XLARGE_LND_452323953.jpg)
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԳԱՎԱԹԻ ՔԱՌԱԿԻ ՀԱՂԹՈՂ / VIDEO
Այսօր գիշեր կայացավ կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղը: Հանդիպեցին աշխարհի 5-յակի չեմպիոններ Բրազիլիայի և աշխարհի ներկայիս չեմպիոն Իսպանիայի հավաքականները:
Հանդիպումն ավարտվեց բրազիլացիների ջախջախիչ հաղթանակով` 3-0: Երկու գոլի հեղինակ դարձավ բրազիլացիների հարձակվող Ֆրեդը` 2-րդ րոպե և 47-րդ րոպե, մեկ գնդակ էլ հեղինակեց Նեյմարը` 44-րդ րոպե:
Պետք է նշել, որ իսպանացիները ևս դարպասը գրավելու լավ հնարավորություն ունեին: Սերխիո Ռամոսը խաղի 55-րդ րոպեին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը, մեկ անգամ էլ բրազիլացիների պաշտպան Դավիդ Լուիսը փրկեց իր հավաքականին` գնդակը հանելով դարպասագծից:
Նշենք, որ բրազիլացիները դարձան Կոնֆեդերացիաների գավաթի քառակի հաղթողներ: