Այլ Լուրեր

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՊԵԿ-ը բացահայտել է  խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք
03/02/2026 12:11
Կիսվել

ՊԵԿ-ը բացահայտել է  խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպք

Պետական եկամուտների կոմիտեն, հավատարիմ մնալով պետության և հանրային շահի պաշտպանության իր առաքելությանը, շարունակում է  հետևողական և անզիջում պայքար  մղել  ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման դեպքերի բացահայտման ուղղությամբ:

Օրերս Ագարակ սահմանային անցման կետում` ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ  մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ՀՀ ժամանած քաղաքացի Ա․Փ-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան: Բեռնատարի կցորդի երկաթե հենարանների վրա դասավորված սյուների միջից հայտնաբերվել է 34 թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթաթված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաթեթների քաշը կազմել է շուրջ 23,4 կգ։

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել, այնուհետև դատարանի համապատասխան որոշման հիման վրա վերջինի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական վարույթի քննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, Սյունիքի մարզային վարչության, Վայոց Ձորի մարզային վարչության և պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է շուրջ 23,4 կգ թմրամիջոցի հնարավոր տեղակայման վայրը:

«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում, Երևան քաղաքից դեպի Մասիս քաղաք տանող ճանապարհահատվածում, թմրամիջոցների մաքսանենգություն և իրացում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի։

Ձերբակալվածներ Է․Ա-ն և Ս․Ջ․-ն ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինները ձերբակալվել են: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու ուղությամբ:

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73