Սմարթֆոնների համաշխարհային շուկան հագեցած է
Մոտակա 4 տարվա ընթացքում սմարթֆոնների մատակարարումների ծավալի աճի տեմպերը համաշխարհային շուկայում կդանդաղեն մինչև 6,2%։
Սմարթֆոնների շուկայի աճը նախորդ տարվա արդյունքներով կազմել է 39%։ Ակնկալվում է, որ ընթացիկ տարվա արդյունքներով ցուցանիշը չի գերազանցի 20%-ը։
Նշվում է, որ Android-ը կպահպանի առաջատարի դիրքերը:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարվա արդյունքներով սմարթֆոնների վաճառքի ծավալները կազմել են բջջային հեռախոսների վաճառքի համաշխարհային ծավալների 53,3%-ը։
Gartner-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի արդյունքներով սմարթֆոնների շուկայական բաժնեմասը կազմել է 42,3%։