Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հայտնի են դարձել Բրիտանական ֆիլմերի փառատոնի մրցույթների հաղթողները
25/03/2014 17:54
Կիսվել

Հայտնի են դարձել Բրիտանական ֆիլմերի փառատոնի մրցույթների հաղթողները

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և Բրիտանական խորհուրդը հայտարարում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթների հաղթողների պարգևատրման մասին։ Մրցույթներն անց են կացվել  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։

Հաղթողների պարգևատրման, ինչպես նաև փակման պաշտոնական արարողությունները տեղի ունեցան այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում։ Լավագույն գրախոսականի մրցույթին, որը մեկնարկել էր մարտի 5-ին, հաղթող ճանաչվեց Րաֆֆի Մովսիսյանը։ Նրա ֆիլմի գրախոսականը՝ «Եսասեր հսկան» արժանացավ կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամների ամենաբարձր գնահատակին։ Հաղթող մասնակիցը պարգևատրվեց Apple iPad պլանշետով, իսկ ևս երկու մասնակից արժանացան հատուկ մրցանակների: Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացվել էր 32 աշխատանք։

«Լավագույն գրախոսականի մրցույթի նպատականերից է ոչ միայն քաջալերել մարդկանց դիտելու և խորհելու ֆիլմերում բարձրացրած հարցերի շուրջ, այլև նպաստել Հայաստանում գրախոսականի արվեստի զարգացմանը: Եվ մեզ համար ոգևորիչ է ստանալ նման որակի աշխատանքներ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթն, որն իրականացվում էր  Բրիտանական խորհրդի պաշտոնական էջում, նվիրված էր հասարակությունում առկա ներառական խնդիրներին։ Մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էր 58 լուսանկար: Լուսանկարչական ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովն Արմեն Անմեղիկյանի` միասնական և ներառական հասարակություն խորհրդանշող լուսանկարը ճանաչեց լավագույնը: Հանձնաժողովի բարձր գնահատականին արժանացան նաև Տաթև Մարտիրոսյանի, Սոնա Մարգարյանի, Տաթևիկ Պետրոսյանի, Տիգրան Լորսաբյանի, Քնար Բաբայանի և Անի Ռափյանի աշխատանքները: Արմեն Անմեղիկյանը պարգևատրվեց լուսանկարչական ապարատով, իսկ մյուս մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների։

«Փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները ևս մեկ հնարավորություն են արվեստի միջոցով մարդկանց ուշադրությունը սևեռել մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին և օգնության ձեռք մեկնել նրանց։ «ԱրմենՏել» ընկերության անունից շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին, համոզված եմ, որ համատեղ ջանքերի և մեր աջակցության շնորհիվ մենք կկարողանանք օգնել մարդկանց դարձնել կյանքն ավելի լավը»,-ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45