
«ՏՀՏ Լիդերների հանդիպում» ֆորում Շուշիում
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) ապրիլի 18-ից 20-ը Շուշի քաղաքի «Ավան Շուշի Պլազա» հյուրանոցում կազմակերպում է «ՏՀՏ Լիդերների հանդիպում» ֆորում: Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ/ԲՏ ոլորտի մի շարք ընկերություններ, ԼՂՀ բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև ԼՂՀ պետական պաշտոնյաներ:
ԻՏՁՄ-ից հայտնում են, որ ֆորումի քննարկման հիմնական թեմաներն են` Արցախի ներդրումային միջավայրը և զարգացման հնարավորությունները, Արցախում գործող տեխնոլոգիական ընկերությունների գործարար ներկայացումներ, Տեխնոլոգիական կրթության և աշխատուժի խնդիրների քննարկում, Տեխնոլոգիական ընկերությունների և արտադրական ենթակառուցվածքների համագործակցություն: