Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով համադպրոցական մրցույթի անցկացման մասին
26/03/2015 12:08
Կիսվել

Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով համադպրոցական մրցույթի անցկացման մասին

Beeline-ը և Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանը հայտարարում են «Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի անցկացման մասին: Մրցույթի նպատակն է պարզել, թե ինչ տեղ են զբաղեցնում տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօրվա դպրոցականների կյանքում, որքանով են այդ տեխնոլոգիաները կրթական ծրագրերում ներդաշնակ օգտագործվում և նպաստում ուսուցման գործընթացին: 

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության հիմնական և ավագ դպրոցների աշակերտները: Մրցույթը մեկնարկում է սույն թվականի մարտի  26–ին և նախատեսվում է անցկացնել 2 փուլով: Առաջին փուլում մարտի 26-ից մինչև ապրիլի 17-ը ներառյալ  մասնակիցները կարող են ուղարկել իրենց աշխատանքները [email protected] էլեկտրոնային հասցեին։ Երկրորդ փուլում բոլոր աշխատանքները կտեղադրվեն Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ էլ սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան քվեարկելու մասնակիցների աշխատանքների օգտին՝ ապրիլի 20-ից մինչև 30-ը:

ՀՀ ԿԳՆ, Beeline-ի և վարժարանի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական հանձնաժողովը կգնահատի ներկայացված աշխատանքները, որի արդյունքում կընտրվեն առաջին, երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը: Այն աշխատանքի հեղինակը, որը ֆեյսբուքյան էջում կստանա ամենաշատ հավանությունը, կպարգևատրվի խրախուսական մրցանակով: 

«Այսօր առանց թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավոր չէ պատկերացնել կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը։ Ավելին, այս ոլորտի  բուռն զարգացումը Հայաստանում լուրջ ազդեցություն է թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա։  Համոզված եմ, որ այս մրցույթը ոչ միայն մասնակիցների համար կդառնա նոր բացահայտումների առիթ և նորովի կխթանի ՏՏ կիրառումն ուսումնական գործընթացում, այլ  կօգնի տաղանդավոր երիտասարդներին սեփական ուժերով փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր  դարձել են մեր կյանքի անբաժան մասը: Կրթական համակարգի առաջընթացը գրեթե ամբողջությամբ կախված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից: Այսօրվա աշակերտներին վիճակված է ապրելու և ստեղծագործելու տեղեկատվական տեխնոլոգիաներով առավել զարգացած միջավայրում: Այնպես որ անհրաժեշտ է ոչ միայն առավել խորությամբ տիրապետել  այս ոլորտի ընձեռած հնարավորություններին,   այլ նաև պատրաստվել մասնակիցը դառնալու վաղվա օրվա նոր զարգացումներին»,- ասաց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը: 

Ծրագրին աջակցում է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաներն իմ կյանքում» խորագրով մրցույթի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ www.college.eiu.am Եվրասիա միջազգային համալսարանի վարժարանի պաշտոնական կայքում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25