Այլ Լուրեր

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Առողջապահության նախարարն ընդունել է Հարվարդից ժամանած պատվիրակությանը
18/01/2016 18:23
Կիսվել

Առողջապահության նախարարն ընդունել է Հարվարդից ժամանած պատվիրակությանը

Մեր երկրի առողջապահական փորձն ուսումնասիրելու և համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտիի և նույն դպրոցի մագիստրոսների խումբը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավարությունները։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշեց, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ուռուցքաբանության ոլորտին: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից է Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ, ինչպիսին է օրինակ մանկական ուռուցքաբանության ոլորտում հսկայական աշխատանք իրականացնող «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությունը։

«Վերջին տարիներին մանկական ուռուցքաբանությունը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և ժողովրդագրական խնդիրներ է ձևավորում»,- նշեց նախարարը: Նա հյուրերին ներկայացրեց նաև ՀՀ ԱՆ ՀՀ Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, որտեղ նախատեսված է նաև ցողունային բջիջների և ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծումը։

Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև հանրային առողջության ոլորտում իրականացվող ծրագրերին, շարունակական մասնագիտական զարգացմանը: Նախարարը ներկայացրեց նաև հիվանդությունների կանխարգելմանը և վաղ փուլերում հայտնաբերմանն ուղղված 2015 թվականին մեկնարկած և այս տարի ևս շարունակվող նոր ծրագրերը, որոնց թվում են երեք ուղղություններով իրականացվող սկրինինգային, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների համար կանխարգելիչ բժշկական զննության ծրագրերը։

Անդրադառնալով մասնագետների խմբի այցին` Արմեն Մուրադյանն հավաստիացրեց, որ ՀՀ նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել փորձի փոխանակման և մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին հատկապես մանկական ուռուցքաբանության նման կարևոր ոլորտում։

Հարվարդի առողջապահության դպրոցի «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտին նշեց, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում և արդեն ունեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների հետ համագործակցության որոշակի փորձ։

Այս բժշկական կազմակերպությունում իրենք արդեն իսկ սկսել են իրականացնել մասնագիտական խորհրդատվության, մանկական ուռուցքաբանության ոլորտում սոցիալ-հոգեբանական ծրագրերի ներդրման աշխատանքներ։

Ամերիկյան առաջատար բժշկական այս կազմակերպության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը և կյանքի կոչել արդյունավետ ծրագրեր մասնագետների վերապատրաստման, հեռաբժշկության և այլ ուղղություններով։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67