Այլ Լուրեր

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-2.00
OIL:  BRENT - 90.57+0.66 WTI - 85.87+0.85
COMEX:  GOLD - 2404.80+1.31 SILVER - 28.92+1.30
COMEX:  PLATINUM - 982.50-0.71
LME:  ALUMINIUM - 2555.00+2.45 COPPER - 9576.00+1.25
LME:  NICKEL - 17846.00+0.28 TIN - 32230.00-0.38
LME:  LEAD - 2185.00+0.39 ZINC - 2774.50-1.91
FOREX:  USD/JPY - 154.31+0.38 EUR/GBP - 1.0611-0.33
FOREX:  EUR/USD - 1.0611-0.33 GBP/USD - 1.2425-0.25
STOCKS RUS:  RTSI - 1166.92+0.12
STOCKS US: DOW JONES - 37735.11-0.65 NASDAQ - 15885.02-1.79
STOCKS US: S&P 500 - 5061.82-1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 38471.20-1.94 TOPIX - 2697.11-2.04
STOCKS CHINA:  HANG SENG - 16248.97-2.12 SSEC - 3007.07-1.65
STOCKS EUR:  FTSE100 - 7965.53-0.38 CAC40 - 8045.11+0.43
STOCKS EUR:  DAX - 18026.58+0.54
16/04/2024  CBA:  USD - 395.24-0.52 GBP - 491.92-2.46
16/04/2024  CBA:  EURO - 419.98-1.78
16/04/2024  CBA:  GOLD - 29788.36-768.27 SILVER - 361.39-7.92
Ինչու պետք է Հայաստանյան լրագրողները մասնակցեն միջազգային մրցույթների․ «Ռոստելեկոմի» մրցույթը շարունակվում է
16/03/2016 19:03
Կիսվել

Ինչու պետք է Հայաստանյան լրագրողները մասնակցեն միջազգային մրցույթների․ «Ռոստելեկոմի» մրցույթը շարունակվում է

2014թ․ դեկտեմբերից Հայաստանում անց է կացվում ռուսաստանյան «Տեխնոլոգիաներ կյանքի համար – Ինտերնետ լույսի արագությամբ» խորագիրը կրող մրցույթը, որն անց է կացվում ՏՏ թեմաները լուսաբանող լրագրողների համար։ Միջազգային մրցույթի կազմակերպիչն է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերությունը։ Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են հարյուրավոր լրագրողներ Ռուսաստանից և Հայաստանից, իսկ գլխավոր մրցանակակիրներն այցելում են տեխնոլոգիական խոշոր ընկերություններ՝ Ericsson (Ստոկհոլմ, Շվեդիա), Huawei (Շենչժեն, Չինաստան), ZTE (Շենչժեն, Չինաստան):

«Երբ իմացա մրցույթի մասին, որոշեցի անպայման դիմել: Բացառիկ հնարավորություն էր, լինել Չինաստանի նման հզոր պետությունում: Գայթակղիչ մրցանակ էր՝ Չինաստան, Huawei ընկերություն: Միանգամից պատկերացրեցի, թե ինչ հետաքրքիր ճանապարհորդություն կարող է սպասվել: Մասնագիտական քննարկումներ, նոր ծանոթություններ:  Հնարավորություն էր լինել իրադարձությունների կենտրոնում, տեսնել և իմանալ նոր նախագծերի մասին, ավելացնել ՏՏ ոլորտի գիտելիքները։»—պատմում է մրցույթի 2015թ․ հայաստանյան  հաղթող, հեռուստալրագրող Հայկուհի Ասատրյանը։

2015թ․ ամռանը Հայկուհին Մոսկվայում մասնակցեց լրագրողների համար «Ռոստելեկոմի» կողմից կազմակերպված հանդիպմանը, ուր և ներկայացվեցին Չինաստան մեկնող հինգ հաջողակների անունները։ Հայաստանյան լրագրողն ի թիվս ռուսաստանյան մասնակիցների աշնանը մեկնեց Չինաստան Huawei ընկերության գլխավոր գրասենյակ։

«Չնայած ժամանակը շատ երկար չէր, բայց մեկ շաբաթում հասցրեցի ձեռք բերել նոր ընկերներ, ծանոթացա ռուս գործընկերներիս աշխատելաոճին, իմացա ռուսական ՏՏ լրագրության որոշ նրբություններ: Եվ ամենակարևորը՝ մեկ շաբաթում  գտա շատ թեմաներ, որոնք կարելի է լուսաբանել: Մեզ հետ էին մասնակիցներ Ռուսաստանի տարբեր շրջաններից, հետաքրքիր էր իմանալ ՏՏ ոլորտում նրանց շրջանի հաջողությունները: Ճանապարհորդությունը ինձ համար  աշխատանքային «ռեստարտ» էր:»—նշում է Հայկուհի Ասատրյանը։

Մրցույթի 2016թ․ մեկնարկը տրվել է դեռ նոյեմբերին, և հայաստանյան լրագրողները կարող են մինչև ապրիլի 10-ը իրենց աշխատանքները բեռնել www.smi.rt.ru կայքում և դառնալ աշնանը Չինաստան մեկնողներից մեկը։

«Տեխնոլոգիաներ կյանքի համար – առավել հնարավորություններ» մրցույթի մասին

Մրցույթն անց է կացվում տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների, տարբեր ոլորտներում կիրառման վերաբերյալ առավել օբյեկտիվ և որակյալ լուսաբանմանը ԶԼՄ-ների և բլոգերների ուշադրությունը հրավիրելու նպատակով: Գլխավոր մրցանակակիրը 2016թ. աշնանը ռուսաստանյան պատվիրակության կազմում կայցելի  Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող ZTE ընկերության գլխամաս: Յուրաքանչյուր տարի նախագծին մասնակցում են ավելի քան 500 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։
Մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես ռադիո և հեռուստատեսության, այնպես էլ տպագիր (թերթեր, ամսագրեր) և առցանց ԶԼՄ-ներում, սոցիալական մեդիայում (բլոգեր) հրապարակված աշխատանքները։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել լրագրողական նյութը www.smi.rt.ru կայքում մինչև 2016թ. ապրիլի 10-ը: Նույն կայքում էլ  տեղակայված են աշխատանքներն ու մանրամասն տեղեկատվությունը մրցույթի մասին՝ www.smi.rt.ru:
Հայաստանյան ժյուրիի կազմում են  հեռահաղորդակցության ոլորտը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ՝

– Էմիլ Տարասյան –  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար,
– Բագրատ Ենգիբարյան – Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն,
– Կարեն Վարդանյան – Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն,
– Սիրանուշ Գյուրջինյան – ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, Հանրային կապերի բաժնի ղեկավար։

Մրցույթը ռուսաստանյան լրագրողների շրջանում  անց է կացվում արդեն հինգերորդ անգամ, իսկ միջազգային այն դարձել է հայաստանյան լրագրողների՝ 2014-2015 մրցույթին մասնակցությունից հետո։

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո:

2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։

«Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով:

2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի «BBB-« մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն «BB+» է:

16/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.24
-0.52
Եվրո (EUR)
419.98
-1.78
Ռուբլի (RUR)
4.20
-0.03
Լարի (GEL)
148.12
-0.35
29788.36
-768.27
Արծաթ
361.39
-7.92