Այլ Լուրեր

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Beeline. ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը
29/03/2016 19:41
Կիսվել

Beeline. ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու երեք մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 25.000 մարդ:  Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց յոթ ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Երևանում մեկ շաբաթ`յուրաքանչյուր օր երեք անգամ,  Ապարան, Դիլիջան ու Ալավերդի քաղաքներում ցուցադրվել են փառատոնի ֆիլմերը:

Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին`նրանց հնարավորություն տալով դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր:

«Շատ ուրախ ենք, որ բրիտանական ֆիլմերը մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր հայ բարեկամների շրջանում: Ցուցադրված ֆիլմերը բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշներից են: Դրանք անդրադարձել են այնպիսի արժեքների, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունն ու բազմազանությունը: Ուստի մենք հպարտ ենք, որ Բրիտանական դեսպանատունը հանդես է եկել որպես նախաձեռնության համաֆինանսավորող: Ես շնորհակալ եմ մեր մասնակցությունը գնահատելու համար: Նաև շնորհակալ եմ Բրիտանական խորհրդին և Beeline-ին՝ Բրիտանական ֆիլմերի փառատոնն իրականություն դարձնելու համար»,-ասաց ՄԹ փոխդեսպան Ամիաս Մուրզը:

«Մենք ուրախ ենք, որ մեր համագործակցությունը Բրիտանական խորհրդի և Երևանում Բրիտանական դեսպանատան հետ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալ բրիտանական կինոգործիչների աշխատանքների հետ։ Հատկանշական է, որ Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում, տարեցտարի ընդլայնվում է ֆիլմերի ցուցադրման աշխարհագրությունը՝ ընդգրկելով նոր շրջաններ, իսկ  Beeline–ն իր հերթին  դարձնում է մասնակիցների կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական ֆիլմերի փառատոնը Բրիտանական խորհրդի կարևորագույն ու նշանակալից միջոցառումներից է, որն իր ծավալներով հնարավորություն է տալիս ներգրավել հազարավոր մարդկանց»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի փակման արարողությանը ամփոփվեց նաև Լավագույն գրախոսականի և BestofBritish Selfie մրցույթի արդյունքները` մրցանակներ տրամադրելով հաղթողներին: Լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակակիրներն են Սեգ Կիրակոսյանը և Արտակ Վարդանյանը: Նրանք գրախոսական էին ներկայացրել «Էմի» ֆիլմի վերաբերյալ: BestofBritish Selfie մրցույթի հաղթողը որոշվեց վիճակահանությանը արդյունքում:

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93