Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Երևանի քաղաքապետարան․ նախորդ շաբաթ արձանագրվել և կասեցվել է ապօրինաշինության 7 դեպք
11/04/2016 15:47
Կիսվել

Երևանի քաղաքապետարան․ նախորդ շաբաթ արձանագրվել և կասեցվել է ապօրինաշինության 7 դեպք

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ զեկուցվել է, որ քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը ապամոնտաժվել է: Զեկուցվել է նաև, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու՝ պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման նկատմամբ:

Ըստ այդմ, նախորդ ամսվա ընթացքում արձանագրվել է որոշումների պահանջների խախտման 37 դեպք:

Քաղաքապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները տնտեսվարողների կողմից հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման ուղղությամբ:

Անդրադառնալով «Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրին` Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը զեկուցել է, որ այս օրերին շահագրգիռ տարբեր կողմերի մասնակցությամբ կազմակերպվել ու կազմակերպվում են հանրային քննարկումներ, որոնց վերջնարդյունքում կհստակեցվի նախընտրելի նախագիծն ու այն կներկայացվի հանրությանը:

Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 3 վարչական արձանագրություն և ապամոնտաժվել է չգործող 1 կրպակ: Նույն ժամանակահատվածում չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի մասով կազմվել է 44 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է խստացնել հսկողությունն ու պայքարը՝ համագործակցելով վարչական շրջանների հետ:

Բնապահպանության վաչության պետը զեկուցել է, որ ծառերի գարնանային սանիտարական էտի շրջանակներում մայրաքաղաքում էտվել է 15 հազար ծառ: Ապրիլի 9-ին կայացած համաքաղաքային ծառատունկի շրջանակներում տնկվել է 15000 ծառ և 22000 թուփ: Նշվել է, որ ծառատունկը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը, զուգահեռ կիրականացվեն նաև շաբաթօրյակներ: Նաև զեկուցվել է, որ մայրաքաղաքի այգիներում և պուրակներում շարունակվում են մաքրման ու բարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69