Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
.հայ դոմենային գոտու առաջին դոմենը կլինի նախագահ.հայ
04/05/2016 13:13
Կիսվել

.հայ դոմենային գոտու առաջին դոմենը կլինի նախագահ.հայ

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը գործարկել է «.հայ» դոմենային գոտին, «նախագահ.հայ»-ը կլինի առաջին պաշտոնական հայատառ դոմենը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ազդարարեցին ոլորտի ներկայացուցիչները` նշելով, որ ICANN-տնօրենների խորհրդի ընդունած բանաձևով IANA կազմակերպության արմատային գոտում ակտիվացվել է «.հայ» հայատառ դոմենի գրառումը:

ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի խոսքով` լրջագույն մարտահրավերների առաջ կանգնած Հայաստանի համար հայատառ դոմենային գոտու աշխատանքի սկիզբը կարող է իր նշանակալի  դերն ունենալ ազգային արժեքների շուրջ հայությանը միավորելու գործում: «Սա հայերենի տարածման համար ունի մեծ նշանակություն: «.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայերեն ստեղնաշարի կիրառմանը սփյուռքում, հայկական տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից բջջային սարքերում թույլ կտա զարգացնել հայրենի իմացության մակարդակը համացանցում»,-ասաց փոխնախարարը:

Գագիկ Թադևոսյանը շեշտեց, որ հայատառ ինտերնետային դոմենային գոտին առաջիններից է ստեղծվող կիրիլիկ դոմենային գոտիներին համընթաց: Նա նաև ընդգծեց փաստը, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել պետական գերատեսչությունների, մասնավորի և հասարակական սեկտորի համագործակցության արդյունքում:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը տեղեկացրեց, որ հայատառ դոմենի գործընթացը սկսվել է 2012-ին և ամենադժվար հարցը դոմենային անվան ընտրությունն է եղել: «Կարող էինք ընտրել այլ անուններ, օրինակ, «.ամ», բայց կես տարվա քննարկումների արդյունքում որոշվեց, որ ամենագեղեցիկ վերջնատիրույթի անունը «.հայ»-ն է»,-նշեց Սաղյանը: Նրա խոսքով`դոմենային տիրույթում հայատառ գրելը պարտադիր է, որպեսզի համակարգը ճանաչի տվյալ կայքը, որտեղ փորձ է արվում մուտք գործել: «Թյուրիմացություններից զերծ պահելու համար կատարվել է համեմատում այլ լեզուներում օգտագործվող գրանշանների հետ, որ կոնֆլիկտի մեջ չմտնեն դրանք հայկական գոտում օգտագործվող գրանշանների հետ: Այստեղ կարևոր դեր ունի Ռուբեն Թարումյանը, ով հայկական տառատեսակների ամենաճանաչված հեղինակներից մեկն է»,-նկատեց Գրիգորի Սաղյանը:

Տառաստեղծ Ռուբեն Թարումյանը հույս հայտնեց, որ «.հայ» դոմենային գոտում գրանցված կայքերում բովանդակությունը կլինի հայերեն ու կնպաստի համացանցում հայատառ նյութերի ավելացմանը: «Սա սկիզբն է մի երկար ճանապարհի, որը պետք է անենք համացանցը հայացնելու համար: Հիմա վիճակը այնքան էլ վատ չէ, որքան մի քանի տարի առաջ էր. հայերեն նյութերը շատացել են համացանում: Որոշ պաշարներում կարելի է մեզ հետաքրքրող գրեթե բոլոր հարցերի պատասխանները գտնել հայերենով: Տեխնիկական, քաղաքական խնդիրները լուծված են, նույնիսկ տիրույթի անունն է հայերեն, և ցավալի կ լինի, որ հայ տիրույթում բովանդակությունը լինի ոչ հայատառ»,-ընդգծեց տառաստեղծը:

Հայատառ դոմենում անուն գրանցելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Ինտերնետ.հայ» կայք, ընտրել այնտեղ նշված ինը գրանցող կազմակերպություններից մեկը, մուտք գործել ու հայատառ դոմեն ստանալու  հայտ ուղարկել: Դոմենային անուն ստանալուց հետո պետք է դա կապել որևէ գործող կայքի հետ կամ ստեղծել նոր կայք: Հայատառ դոմենում անվանում ստանալու համար արդեն 150 հայտ է ստացվել, որից 70-ը կառավարական գերատեսչություններ են: Գնային քաղաքականությունը նույնն է, ինչ «.am»-ի դեպքում է`9-10 հազար դրամ, իսկ ամսական սպասարկման գումարը մոտ 1000 դրամ է:

«.am» դոմենային անունը ՀՀ-ին տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն: Հենց այս կազմակերպությանն էլ տրամադրվել է «.հայ» դոմենի կառավարումը:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37