Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ուղեղի կաթված է ստացել
Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը կաթված է ստացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ազատություն» կուսակցության լրատվական ծառայությունը: Հաղորդագրությունը տեղադրված է նաև Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: «Հրանտ Բագրատյանը սույն թվականի հուլիսի 19-ին մեկնել է արտասահման բուժման։ Բուժման ընթացքում հուլիսի 29-ին նա գլխի կաթված է ստացել։ Ներկայումս նա ապաքինվում է Լիսաբոնի Բրիտանական Հոսպիտալում։ Պարոն Բագրատյանը Երևան կվերադառնա կաթվածից հետո առաջին բուժման կուրսն ավարտելուն պես»,-«Արմե նպրես»-ի հաղորդմամբ` նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։