Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՊԵԿ. կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական փորձը
08/08/2016 17:49
Կիսվել

ՊԵԿ. կանխվել է թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական փորձը

ՀՀ  ԿԱ  պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության  վարչությունն օրերս թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր դեպք է բացահայտել: Մաքսանենգության թիրախն այս անգամ  փոստային առաքանիների ուղին էր: 2016թ. հուլիսի 26-ին «Հայփոստ»-ում գործող մաքսային սպասարկման կետում ՊԵԿ աշխատակիցները զննման ենթարկելով առաջին հայացքից սովորական թվացող` Հայաստանից Կանադա ոմն Հակոբ Ներսիսյանի անվամբ արտահանվող 5,85 կգ ընդհանուր քաշով ծանրոցը, պարզել են, որ առկա է կասկածելի պարունակությամբ 5,54 կգ քաշով ընդեղեն: Ծանրոցի ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ «մաքսանենգ» ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով` փաթեթավորված կապույտ պոլիէթիլենային թաղանթով: Դեպքի առթիվ հուլիսի 27-ին Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգություն): Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծանրոց ուղարկողը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի է, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ՝ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում օգոսոտոսի 5-ին Հագոպ Դերներսեսյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել  ՊԵԿ քննչական վարչություն ու նույն օրը ձերբակալվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, գործի բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:

Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92