
Վարչապետը դիմավորել և շնորհավորել է հայ օլիմպիականներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ռիոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի անդամներին: Կառավարության ղեկավարը ջերմորեն շնորհավորել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ՝ ըմբիշ Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ Սիմոն Մարտիորսյանին ու Գոռ Մինասյանին և շնորհակալություն հայտնել նրանց՝ Ռիո-2016-ում Հայաստանի և հայ ժողովրդի պատիվը բարձր պահելու համար: Կառավարության ղեկավարը մարզիկներին մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Հայ օլիմպիականներին դիմավորելու էին եկել հազարավոր երկրպագուներ Հայաստանի տարբեր մարզերից: Դիմավորման արարողությունը եզրափակվել է շքեղ հրավառությամբ: