Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Բարձրացվում է դպրոցների տնօրենների ընտրությունների թափանցիկությունը
29/11/2016 17:07
Կիսվել

Բարձրացվում է դպրոցների տնօրենների ընտրությունների թափանցիկությունը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարեն Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»: Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ դրանք ուղղված են եղել 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանը, պետական ֆինանսների կառավարման համակարգին, թափանցիկության բարձրացմանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի զեկույցում կարևորվել է, որ նշված ժամանակահատվածում հակակոռուպցիոն փաթեթներից երկուսը՝ ապօրինի հարստացման և կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը հաստատվել են կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով, ներդրվել է «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, մասնավորապես, գործարկվել են միասնական օպերատորների գրասենյակներ՝ մասնավոր սուբյեկտների ներգրավմամբ: Տեղեկացվել է, որ մինչ տարեվերջ դրանք կգործարկվեն նաև նվազագույնը երեք մարզերում:

Քայլեր են ձեռնարկվել տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացման ուղղությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է բարձրագույն կրթության մասին օրենքում կատարված արմատական փոփոխություններին՝ սկսած կառուցվածքից մինչ կրեդիտային համակարգ ու դասաժամեր: Զեկուցվել է նաև, որ վարչապետի հանձնարարականով դպրոցական կանոնակարգերում կատարվել են լրացումներ, որոնք ուղղված են տնօրենների ընտրությունների թափանցիկության բարձրացմանը, ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափմանը: Վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են նաև փորձնական էլեկտրոնային հեռահաղորդակցման դասընթացներ: Առաջիկա ամիսների ընթացքում այս ուղղությամբ նախատեսվում են արմատական փոփոխություններ: Քայլեր են կատարվում նաև հանրակրթության համակարգում բիզնես կրթություն և սոցիալական ձեռնարկատիրություն դասավանդելու ուղղությամբ:

Հատկանշելով, թե ինչ ակնկալիքներ կան կրթության բնագավառից, վարչապետը նշել է մի շարք հարցադրումներ. «Ի՞նչ ենք անելու, որպեսզի բարձրագույն կրթությունը բերենք նրան, որ համապատասխանի միջազգային նորմերին, ո՞նց ենք անելու, որպեսզի դպրոցներում ղեկավարների ընտրությունը կատարվի նորմալ, ո՞նց ենք անելու, որ այդ համակարգն իրականում կառավարեն արժանի մարդիկ, ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունից»:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90