Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ՊԵԿ. Շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին»՝ ճամպրուկում
09/12/2016 18:16
Կիսվել

ՊԵԿ. Շուրջ 1 կիլոգրամ «մեթամֆետամին»՝ ճամպրուկում

Պետական եկամուտների կոմիտեն կանխել է առանձնապես խոշոր չափի թմրանյութի ներկրումը հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունները դեկտեմբերի 6-ին, գիշերը ժամը 03.50-ին Մեղրիի մաքսակետում կանխել են առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1կգ «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի ներկրումը հանրապետություն: Թեհրան-Երևան ավտոբուսով Հայաստան ժամանած Իրանի երկու քաղաքացիների ուղեբեռները հենց Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկվել, բացահայտվել է կասկածելի ուղևորներից մեկի ճամպրուկի իրական պարունակությունը: Պարզվել է, որ ճամպրուկի կողային հատվածներում առկա կաղապարի անցքերը ծառայեցվել են որպես «մեթամֆետամինի» թաքստոց: ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Իրանի 2 քաղաքացիներ նշված կասկածանքով ձերբակալվել են: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու համար: Շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի հանգամանքների ամբողջական բացահայտման, թմրանյութի հնարավոր իրացման կամ Հայաստանի Հանրապետությունից հետագա հնարավոր արտահանման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ամֆետամինների խմբին պատկանող «մեթամֆետամինը» բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում: Այն արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ սինթեզվել է 1919 թվականին: ՀՀ Քրեական օրենսգրքով «մեթամֆետամինի» առանձնապես խոշոր չափ է համարվում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ, ըստ վերլուծությունների, սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է 200-300 ԱՄՆ դոլարի շրջանակում: Փորձը ցույց  է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման դեպքերը մեծ մասամբ բացահայտվում են հայ-իրանական սահմանին: Ընդ որում, մաքսանենգներն ամեն անգամ տարբեր մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը՝ նախապես թաքստոցներ պատրաստելով «թանկարժեք բեռի» համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64