Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՊԵԿ․ կանխվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձը
27/12/2016 18:32
Կիսվել

ՊԵԿ․ կանխվել է «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի արտահանման փորձը

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության ու մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունների աշխատակիցներն, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, դեկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Հովսեփյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են շուրջ 100 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութ: Ճամպրուկում հայտնաբերված օղու ապակյա տարան օգտագործվել է որպես թաքստոց: Թմրանյութն առգրավվել է և ուղարկվել փորձաքննության, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու դեպքի առթիվ: Վլադիմիր Հովսեփյանը նշված կասկածանքով ձերբակալվել է, որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությամբ նշանակվել են դատաքիմիական և դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ՝ գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հարցեր պարզելու նպատակով: ՊԵԿ քննչական վարչության հետ համատեղ շարունակվում է օպերատիվ աշխատանքը` դեպքի ամբողջական բացահայտման, թմրանյութի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Միաժամանակ Պետական եկամուտների կոմիտեն նախատոնական օրերին շարունակում է խստորեն հետևել  և բացահայտել հարկային օրենսդրությունը խախտողներին: ՊԵԿ ներքին անվտանգության և օպերատիվ հետախուզության վարչությունների համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց պետական գրանցման՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 3 դեպք: Այսպես, պարզվել է, որ Գյումրիի բնակիչ Ժորա Խուրշուդյանը, շրջանցելով հարկային դաշտը, փորձել է  շուրջ 1 տոննա 200կգ պարենային ապրանք իրացնել, որը նա ձեռք է բերել Գյումրիում տեղակայված պահեստներից, որոնք պատկանում են նույն քաղաքի բնակիչներ՝ Ժորա Ասլանյանին և Արթուր Գրիգորյանին,  ովքեր առանց համապատասխան պետական գրանցման զբաղվել են առևտրային գործունեությամբ: Պահեստներում հայտնաբերվել է շուրջ 4  տոննա պարենային և տնտեսական ապրանք: Ուսումնասիրությամբ միաժամանակ բացահայտվել է, որ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների մի մասը վաճառվել է առանց դրոշմապիտակների: Նյութերն ուղարկվել են ՊԵԿ վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը պարզելու համար:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11