Այլ Լուրեր

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Beeline. Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը
15/02/2017 15:18
Կիսվել

Beeline. Մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Beeline–ը Հայաստանում և Բրիտանական դեսպանատունը Երևանում հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի մեկնարկի մասին։ 

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 18-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կմեկնարկի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով, որի ռեժիսորն է եվրոպական կինոյի դասականներից Քեն Լոուչը: Նա այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին:

«Beeline–ը ողջունում և կարևորում է այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են  մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը:  Այս տարի շատ խորհրդանշանական տարի է, քանի որ նշվում է 15-րդ Բրիտանական ֆիլմերի փառատոնը, իսկ մեր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ աջակցում է փառատոնի իրականացման գործընթացին: Մենք ուրախ ենք և հպարտ, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այս տարի Բրիտանական խորհուրդը նշում է իր գործունեության 15-րդ տարին: Բրիտանական ֆիլմերի փառատոնը մենք կազմակերպել ենք մեր գործունեության առաջին իսկ տարուց: Բրիտանական ֆիլմերի փառատոնը դարձել է Բրիտանական խորհրդի այցեքարտը: Այս տարի ևս ֆիլմերի ընտրության մոտեցել ենք ամենայն պատասխանատվությամբ` հայ հանդիսատեսին ներկայացնելով բրիտանական ժամանակակից լավագույն  կինոն»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Այս տարվա ծրագիրը ներառում է ֆիլմեր, որոնք դիտարկում են մարդու իրավունքների տարբեր ասպեկտները: Մենք որոշել ենք ֆինանսավորել այս թեմայի խթանումը, քանի որ մարդու իրավունքների խթանումը գերակայություն է բրիտանական կառավարության համար: Ֆիլմերը գերազանց միջոց են դրա համար, քանի որ դրանք կարող են օգնել, որ մենք աշխարհին նայենք այլ տեսանկյուններից, ուրիշների աչքերով»,- նշեց Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։

Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։  Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից  24-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր չորս անգամ։ Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։  Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային:

Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն  BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման: Ֆիլմերից հետո կկազմակերպվեն քննարկումներ:

Փառատոնի հյուրերն են Քերոլայն Պիրեսը` Nerdero ընկերության տնօրենը, և Սառա Մոսսեսը` Together Films ընկերության տնօրենը: Քերոլայն Պիրեսը դասընթացներ կանցկացնի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների համար փետրվարի 20-ից 24-ը, իսկ Սառա Մոսսեսը դասընթացներ կանցկացնի համալսարանի ուսանողների համար փետրվարի 20-ին և 21-ին:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ 

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69