Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+1.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 83.95+0.04 WTI - 79.25-0.25
COMEX:  GOLD - 2311.20-0.75 SILVER - 26.89+0.26
COMEX:  PLATINUM - 967.60+0.02
LME:  ALUMINIUM - 2577.50-0.54 COPPER - 9895.50-0.96
LME:  NICKEL - 18879.00-1.87 TIN - 30603.00-1.96
LME:  LEAD - 2180.00-1.67 ZINC - 2881.00-1.54
FOREX:  USD/JPY - 153.01-1.92 EUR/GBP - 1.0734+0.19
FOREX:  EUR/USD - 1.0734+0.19 GBP/USD - 1.2549+0.15
STOCKS RUS:  RTSI - 1177.96+0.05
STOCKS US: DOW JONES - 38225.66+0.85 NASDAQ - 15840.96+1.51
STOCKS US: S&P 500 - 5064.20+0.91
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8172.15+0.63 CAC40 - 7914.65-0.88
STOCKS EUR:  DAX - 17896.50-0.20
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
Beeline. Երևանում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը
20/02/2017 22:42
Կիսվել

Beeline. Երևանում մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի փառատոնը

Բրիտանական Ֆիլմերի 15-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնին աջակցում է Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline–ը Հայաստանում:

Բացման  արարողությանը մասնակցում էին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը և  Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Փառատոնը մեկնարկեց եվրոպական կինոյի դասական Քեն Լոուչի «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով։ Ռեժիսորն այս ֆիլմի համար երկրորդ անգամ արժանացել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին, իսկ BAFTA մրցանակաբաշխության ժամանակ այն դարձել է  «Տպավորիչ բրիտանական ֆիլմ» անվանակարգի մրցանակակիր:

«Այս տարի Բրիտանական ֆիմերի փառատոնի ընթացքում մենք բացահայտում ենք մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության թեմաները: Ես ուրախ եմ, որ փառատոնը մեկնարկում է «Ես`Դենիել Բլեյք» ֆիլմով: Ֆիլմի ուղերձներից շատերը մարտահրավերային են: Անկախ նրանից, համաձայն ենք այդ ուղերձների հետ, թե ոչ, մենք պետք է բաց լինենք լսելու  ուրիշների տեսակետները, տեսնելու աշխարհը նրանց տեսանկյունից և նշանավորելու ռեժիսորի իրավունքը`արտահայտելու իր տեսակետը»,- ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:

«Մենք ուրախ ենք, որ փառատոնը դարձել է սիրված ու սպասված իրադարձություն հայաստանյան մշակութային կյանքում: Ես ինքս հաճախ այցելում եմ և դիտում այդ ֆիլմերը և տարեցտարի ականատես եմ լինում երիտասարդների  ներգրավվածության աճին և դրական փոփոխություններին։ Վստահ եմ, որ Beeline-ի աջակցությամբ ցուցադրվելիք բրիտանական լավագույն ֆիլմերը կոգեշնչեն հանդիսատեսին՝ պարգևելով միմիայն դրական լիցքեր և բարձր տրամադրություն»,- նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։

«Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք կինոսիրողներին ներկայացնել վերջին տարիների լավագույն կինոաշխատանքները: Բոլոր ֆիլմերն արժանացել են տարբեր մրցանակների և ստացել կինոքննադատների բարձր գնահատականը: Հոբելյանական փառատոնին մենք առաջին անգամ ֆիլմերը կներկայացնենք օրական չորս անգամ»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 18-ից  24-ը Մոսկվա կինոթատրոնում: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։  Այս տարի փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն  BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին և երեք ֆիլմ, որոնք բարձրաձայնում ենք մարդու իրավունքների թեման:

Փետրվարի 19-ին կցուցադրվի «Ոսկե գլոբուս» մրցանակից նոմինացված «Սինգ սթրիթ» կինոնկարը: Փետրվարի 20-ին կներկայացվի «Այդ ֆանտաստիկ սերը» ֆիլմը, որը պատմում է ժամանակակից Լոնդոնում տեղի ունեցող անհավանական ընկերության մասին: «Հասուն կյանքի հմտությունները» կատակերգությունը կցուցադրվի փետրվարի 21-ին: Փետրվարի 22-ին կինոթատրոնի էկրանին կլինի «Այրել այրել այրել» ֆիլմը, որը Միացյալ Թագավորության խոստումնալից երիտասարդ ռեժիսոր Չենյա Բաթոնի դեբյուտային աշխատանքն է: Փետրվարի 23-ին կցուցադրվի «Ջրհեղեղ» ֆիլմը, որն ընդգրկվել է կանանց` իրենց աշխատանքում առաջադեմ ներկայացնող լավագույն ֆիլմերի շարքում: Փառատոնը կեզրափակի 3 BAFTA-ի նոմինացված «Գրառումները կուրության մասին» փաստագրական ֆիլմը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ`  այցելելով www.britishcouncil.am կայք։

Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32