Այլ Լուրեր

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+1.31 WTI - 83.45+1.48
COMEX:  GOLD - 2340.90+1.07 SILVER - 27.48+1.82
COMEX:  PLATINUM - 924.60+0.20
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.85+0.07 EUR/GBP - 1.0705+0.45
FOREX:  EUR/USD - 1.0705+0.45 GBP/USD - 1.2453+0.80
STOCKS RUS:  RTSI - 1163.50-0.91
STOCKS US: DOW JONES - 38503.69+0.69 NASDAQ - 15696.64+1.59
STOCKS US: S&P 500 - 5070.55+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8044.81+0.26 CAC40 - 8105.78+0.81
STOCKS EUR:  DAX - 18137.65+1.55
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Մարզերում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը
09/03/2017 17:05
Կիսվել

Մարզերում մեկնարկում է Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Beeline–ը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են մարզերում Բրիտանական ֆիլմերի 15-ր հոբելյանական փառատոնի մեկնարկի մասին։

Մարտին փառատոնային ֆիլմերը կցուցադրվեն Գյումրիում, Դիլիջանում, Արմավիրում և Մարտունիում:  Բրիտանական ֆիլմերի 15-ր հոբելյանական փառատոնն արդեն մեկնարկել է Գյումրիում, որից հետո այն կայցելի Դիլիջան: Հանրապետության չորս քաղաքում կցուցադրվեն երեք ֆիլմ և BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կկազմակերպվի մարդու իրավունքներին նվիրված քննարկում:

Հայաստանում բրիտանական դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշեց. «Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է՝ ցուցադրելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է, որն օգնում է ազգերին ավելի լավ ճանաչել իրար, ինչպես նաև փոխանակել միմյանց համար կարևոր գաղափարներ: Այս տարվա ֆիլմերը մարդու իրավունքների, բազմազանության և ներառականության մասին են, ուստի Բրիտանական դեսպանատունն ուրախ է համաֆինանսավորել փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը շատ լավն են, և ես հուսով եմ, որ դրանք դուր կգան մեր հայ բարեկամներին»:

«Յուրաքանչյուր տարի փառատոնն այցելում է տարբեր մարզեր, ինչը հնարավորություն է տալիս մշակութային կյանքը մայրաքաղաքից տեղափոխել նաև այլ կենտրոններ: Չորս մարզում հանդիսատեսը կդիտի բրիտանական նորագույն ֆիլմերը», – ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Աջակցելով նման ծրագրերի իրականացմանը, Beeline–ն օգնում է երիտասադներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Մենք չափազանց կարևորում ենք, որպեսզի մարզերի երիտասարդները նույնպես հնարավորություն ունենան ծանոթանալու բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն ֆիլմերի հետ, որն էլ ավելի կընդլայնի տաղանդավոր հայ երիտասարդների մտահորիզոնը և կնպաստի հայրենական կինոարվեստի զարգացմանը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի աջակիցն է  Երևանում Բրիտանական դեսպանատունը, իսկ գլխավոր հովանավորն է Beeline-ը։

Բրիտանական ֆիլմերի 15-րդ հոբելյանական փառատոնը Երևանում մեկնարկել էր փետրվարի 18-ին և ցուցադրվել էր յոթ ֆիլմ:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60