Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է հայոց արքաների խորհրդանիշերով հուշանվերների արտադրության ծրագիր
02/08/2017 16:00
Կիսվել

Հայաստանի զարգացման հիմնադրամը սկսում է հայոց արքաների խորհրդանիշերով հուշանվերների արտադրության ծրագիր

Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը և ՀԶՀ հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը հայկական ազգային խորհրդանշանների և զինանշանների հարցերով հետազոտող, ուսումնասիրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանի հետ քննարկել են հայոց պետականության խորհրդանիշերի թեմատիկան հուշանվերային բիզնեսի միջոցով խթանելու ծրագիրը։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից, պատմաբանը հիմնադրամի թիմին է տրամադրել հայոց արքաների դիմապատկերների վերատպությունները (բարձր կետայնության), որոնց հիման վրա աշխատանքային խումբը կմշակի հուշանվերների նմուշներ։ Դրանք հետագայում կմտնեն արտադրական փուլ։ Հուշանվերների դիզայնը մշակելիս խնդիր է դրվելու օգտագործել արքայական տոհմերի խորհրդանիշեր, զինանշանների, հանդերձանքի դրվագներ և այլն։

Գաղափարն արժանացել է Հայաստանի վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանի հավանությանը:

«Բիզնես նախագծից բացի, հայոց արքաների խորհրդանիշերի թեմատիկայով հուշանվերների արտադրության ծրագիրը նաև մեր պետականության, արքաների նվաճումները հանրայնացնելու, քարոզելու գաղափար է կրում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:

«Հայկական ազգային ու պետական խորհրդանշանների հանրահռչակումը մեր մշակութային արժեքները, հայ ժողովրդի անցյալի հարուստ ժառանգությունը հաջորդ սերունդներին փոխանցելու և մեր երկիր այցելած զբոսաշրջիկներին հայկական քաղաքակրթության յուրահատուկ ու ինքնատիպ անձնագրի հետ ծանոթացնելու լավագույն միջոցներից է: Տարբեր կրիչների վրա դրանց տարածումն ու հանրահռչակումը մեծ նշանակություն կունենան նաև Հայաստանից դուրս բնակվող և հայկական միջավայրից օտարված երիտասարդ հայորդիներին հայկական ժառանգության հետ առնչվելու տեսանկյունից»,- նշել է ուսումնասիրությունների հեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը։

Լավագույն նախագիծը կընտրվի բաց մրցույթով, որի ընթացքում Հիմնադրամն ակնկալում է հուշանվերների դիզայնի, արտադրության, վաճառքի բիզնես պլան: Հաղթող ընկերությունը կստանա արտադրության պատվերը և վաճառքի իրավունք՝ մշակութային օբյեկտներում՝ թանգարաններում, հնավայրերում, զբոսաշրջային տարածքներում: Հիմնադրամը կաջակցի նաև արտադրանքի առաջմղման հարցում։

«Ծրագրով նաև նպաստում ենք փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, խթանում ենք զբոսաշրջության զարգացումը, դիվերսիֆիկացնում ենք հուշանվերային շուկան, կատարում ենք քարոզչական կարևոր քայլ` հայոց պատմությունը օտարերկրյա զբոսաշրջիկներին ներկայացնելու գործում», – նշել է ՀԶՀ հետներդրումային սպասարկման խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91