Այլ Լուրեր

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
«Տաշիր» հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտում մշակույթի նոր կենտրոն է կառուցվում
28/09/2017 23:49
Կիսվել

«Տաշիր» հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտում մշակույթի նոր կենտրոն է կառուցվում

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով Ստեփանակերտի կենտրոնում սկսվել են արդի չափանիշներին համապատասխան մշակույթի կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքները: Այս մասին սեպտեմբերի 28-ին  ԱՀ Ազգային ժողովում կայացած օրենսդիր-գործադիր հարց ու պատասխանի ժամանակ հայտնել է ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

«ԱՀ Նախագահի հանձնարարությամբ եղել եմ Մոսկվայում, հանդիպել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ. նրանք հանձն են առել այդ նույն տեղում իրականացնել մշակույթի կենտրոնի նոր շենքի կառուցման աշխատանքների ֆինանսավորումը, որն արդեն մեկ շաբաթ սկսված է»,- ասել է քաղաքաշինության նախարարը: Ըստ Կարեն Շահրամանյանի, կառույցն իրենից ներկայացնելու է մի համալիր շենք, որտեղ տեղակայված է լինելու 630 տեղանոց համերգային դահլիճ: Նախարարը հավելել է, որ նախատեսվում է այդ դահլիճը նաև օգտագործել թատերական ներկայացումների համար, քանի որ թատրոնի շենքը դեռևս վերանորոգված չէ:

Նախատեսվում է նաև հարյուր տեղանոց կինոթատրոն՝ ժամանակակից կուլիսներով, բեմահարդարման սենյակներով: Սիմպոզիումներ կազմակերպելու համար ևս կլինեն տարածքներ, համալիրում կգործի նաև սրճարան: Լինելու է բացօթյա կինոթատրոն, բետոնային ավտոկանգառներ: Նախատեսվում են նաև ընդհանուր տարածքի բարեկարգման աշխատանքներ: Շինարարությունը ծրագրվում է ավարտել 2-3 տարվա ընթացքում:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57