Այլ Լուրեր

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Global AM՝ միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին ստարտափներին աջակիցը
29/07/2018 22:55
Կիսվել

Global AM՝ միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին ստարտափներին աջակիցը

Միջազգային շուկայում հայաստանյան ստարտափների հաջողությունները կարող են լրջորեն բարելավել երկրի տնտեսական վիճակը։ Սակայն, նրանց միշտ չէ, որ հաջողվում է ինքնուրույն հաղթահարել միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին հանդիպող  լուրջ արգելքները։

Նման դեպքերում ստարտափներին օգնության ձեռք են մեկնում մի շարք մասնագիտացված կազմակերպություններ։ Նման կազմակերպությունների թվում է «Global AM»  հասարակական կազմակերպությունը, որը փորձում է տարատեսակ նախաձեռնությունների միջոցով աջակցել ստարտափներին՝ իրենց արտադրանքը միջազգային շուկա դուրս բերելու գործում։

«Բիզնես 24»-ի հետ զրույցում Global AM ՀԿ-ի նախագահ, «The Crowdfunding Formula»-ի համահիմնադիր, «Beeline Startup Incubator»-ի ղեկավար Գևորգ Պողոսյանը պատմեց իրենց կողմից իրականացված նախաձեռնությունների, նպատակների, տեսլականի և իրենց դիմելու ընթացակարգի մասին։

Global AM՝ միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին ստարտափներին աջակիցը

Ինստիտուցիոնալ հիմք՝ փորձի փոխանակման բացը լրացնելու համար

ՀԿ-ն գրացվել է 2017 թվականին, սակայն նման կազմակերպություն ստեղծելու գաղափարն առաջացել է 2016 թվականին Sevan Startup Summit-ի ժամանակ, երբ շփվելու ընթացքում պարզ է դարձել, որ ստարտափներին անհրաժեշտ գիտելիքի ու փորձի պակասը կարելի է լրացնել փորձի փոխանակման ճանապարհով։ Ուստի որոշվեց, որ շփումը պետք է ունենա ինստիտուցիոնալ հիմք։

Ստարտափ էկոհամակագի զարգացումը կխթանի արտաքին առևտուրը

Գևորգ Պողոսյանի կարծիքով՝ միջազգային շուկայում յուրաքանչյուր ստարտափի գրանցած հաջողություն դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Ուստի անհրաժեշտ է տարբեր միջոցներով ու նախագծերի օգնությամբ աջակցել ստարտափներին՝ միջազգային շուկայում ճիշտ ներկայանալու համար։ Հայաստանը միայն շահում է, երբ հայկական ստարտափը տեղական 2-3 միլիոնանոց շուկայի փոխարեն թիրախավորում է 7 միլիարդանոց միջազգային շուկան։ Մեր երկրում արտահանման ծավալները զգալիորեն զիջում են ներմուծման ծավալներին, ինչը խոսուն փաստ է երկրի տնտեսական վիճակի մասին։ Այդ է պատճառը, որ Գլոբալ AM-ը բոլոր հնարավոր եղանակներով փորձում է արագ աճող ստարտափներին աջակցել միջազգային շուկա ներկայանալու ճանապարհին։

Global AM՝ միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին ստարտափներին աջակիցը

Global AM-ի կողմից իրականացված նախագծերը

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia) աջակցում է ստարտափներին, որոնք սաղմնային փուլում ունեն ներդրումների պակաս։ Տարբեր ոլորտներում հաջողության հասած գործարարներն իրենց փորձը, գիտելիքը, ցանցը տրամադրելով, նաև՝ գումար ներդնելով, աջակցում են նորաստեղծ ստարտափներին։

ASAP-ը (Armenian Startup Acceleration Program) ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրվում են ստարտափների խնդրիները։ Այսինքն՝ պարզվում է, թե որքանո՞վ այն կենսունակ կլինի միջազգային շուկայում։ Վերհանելով ստարտափում առկա խնդիրները, ապա օգտագործելով հարուստ համահայկական ռեսուրսները՝ ծրագիրը աջակցում է ստարտափներին միջազգային շուկա դուրս գալու գործում։ Օրինակ՝ այս ծրագրով անցել են մեզ հայտնի The Moon-ը, Volterman-ը և այլն։

Մինչև 2 միլիոն դոլար ակտիվներ կառավարող Sprint-ը ներդրումներ է անում այն ստարտափներում, որոնք crowdfunding-ի միջոցով փորձում են դուրս գալ միջազգային շուկա։ Ենթադրենք, ստարտափն ունի շատ լավ թիմ և գաղափար, սակայն չունի մարքեթինգի համար անհրաժեշտ գումար։ Այս պարագայում օգնության է հասնում վերոնշյալ հիմնադրամը։

Sevan Startup Summit 2017-ը 7 օրյա վրանային ճամբար էր Սևանի ափին, կազմակերպված Ստարտափ Արմենիա Հիմնադրամի հետ միասին, որտեղ ստարտափները, ներդրողները, մենթորները և ստարտափ էկոհամակարգի այլ անդամներ հանդիպում են միմյանց ու այդ շաբաթվա ընթացքում շատ ավելի սերտ հարաբերություններ կառուցում։

Գևորգ Պողոսյանը նաև ղեկավարում է Վեոն Արմենիայի հետ հիմնադրած Beeline Startup Incubator-ը, որը տարին 4 անգամ իրականացնում է 16 շաբաթանոց, 4 մոդուլից բաղկացած ծրագրաշար, որի ընթացքում ընտրված 10 ստարտափ 32 սեսիայի ընթացքում ձեռք են բերում շատ կարևոր հմտություններ՝ պրոդուկտների նախագծում, շուկայի գնահատում, հետազոտում, մարքեթինգ և այլն։

Global AM՝ միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին ստարտափներին աջակիցը

Ինչպիսի՞ նախագծեր սպասել Global AM-ից։

Global AM-ը նախատեսում է 2019 թվականի սկզբին գործարկել startuphub.am հարթակը, որտեղ ստարտափ էկոհամակարգի անդամների կապը, ինչպես նաև ստարտափ-ներդրող կապը կլինի անմիջական։ Այսինքն՝ կստեղծվեն այնպիսի գործիքներ, որոնց միջոցով ստարտափը ինքնուրույն կկարողանա ուղիղ կապ հաստատել իր համար այդ պահին անհրաժեշտ ներդրողի, գարծընկերոջ կամ ծառայություն մատուցողի հետ։

Մյուսը կլինի hardware accelerator ծրագիրը, որը կոշտ պրոդուկտ արտադրողներին կօգնի թե՛ լաբորատորիայի, թե՛ փորձագետների կողմից խորհրդատվության տրամադրման հարցում։

Որո՞նք են Global AM դիմելու համար անհրաժեշտ քայլերը։

Յուրաքանչյուր ստարտափ կարող է այցելել globalam.org կայք, որտեղ կարող է լրացնել օնլայն դիմում։ Ապա Global AM-ի աշխատակիցները մանրամասն կուսումնասիրեն ստարտափի առանձնահատկությունները և, ըստ այդմ, կաջակցեն իրենց՝ համապատասխան ծրագիր գտնելու հարցում։ ՀԿ-ի կարգախոսը՝ advice and support` խորհուրդ և սատար, օգնում է ճիշտ պատկերացում կազմել Global AM-ի գործունեության մասին։

Global AM՝ միջազգային շուկա դուրս գալու ճանապարհին ստարտափներին աջակիցը

Global AM կազմակերպության ինտերիերի դիզայնը կոչ է անում լայն մտածել

Global AM ՀԿ-ն տեղակայված է Մերգելյան ինստիտուտի 4-րդ հարկում։ Ինտերիերի դիզայնը մտածված է այնպես, որ համահունչ լինի կազմակերպության տեսլականին և նպատականերին։ 3D-ով գրված «THINK BIG» ուղերձն օգնում է թիմակիցներին միշտ հիշել, որ պետք է մտածել աշխարհի, նույնիսկ՝ տիեզերքի մակարդակով։ Իսկ սենյակները կահավորված են այնպես, որ այստեղ նաև հնարավոր լինի կազմակերպել ստրատափների համար անհրաժեշտ հանդիպումներ և սեմինարներ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88