Այլ Լուրեր

USD BUY - 385.50+0.50 USD SELL - 388.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 75.22+1.12 WTI - 71.60+1.09
COMEX:  GOLD - 2744.20-0.12 SILVER - 32.61-0.97
COMEX:  PLATINUM - 992.10-1.56
LME:  ALUMINIUM - 2620.00+0.77 COPPER - 9696.50+1.32
LME:  NICKEL - 16007.00+0.40 TIN - 32150.00+1.34
LME:  LEAD - 2033.00-1.00 ZINC - 3035.50-1.11
FOREX:  USD/JPY - 152.42+0.16 EUR/GBP - 1.0877-0.12
FOREX:  EUR/USD - 1.0877-0.12 GBP/USD - 1.2953-0.25
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 41794.60-0.61 NASDAQ - 18179.98-0.33
STOCKS US: S&P 500 - 5712.69-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 38474.90+1.11 TOPIX - 2664.26+0.76
STOCKS CHINA:  HANG SENG - 21006.97+2.14 SSEC - 3386.99+2.32
STOCKS EUR:  FTSE100 - 8184.24+0.09 CAC40 - 7371.71-0.50
STOCKS EUR:  DAX - 19147.85-0.56
05/11/2024  CBA:  USD - 387.24+0.15 GBP - 502.68+1.05
05/11/2024  CBA:  EURO - 421.90-0.07
05/11/2024  CBA:  GOLD - 34145.52-7.93 SILVER - 408.86+0.66
Երևանում անցակցվեց Հայաստանի դպրոցականների համար Ռոսատոմի և ՄԻՖԻ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիմպիադների եզրափակիչ փուլը
11/02/2019 18:40
Կիսվել

Երևանում անցակցվեց Հայաստանի դպրոցականների համար Ռոսատոմի և ՄԻՖԻ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիմպիադների եզրափակիչ փուլը

Փետրվարի 9-10-ին Երևանում անցկացվեց Ռոսատոմի և ՄԻՖԻ-ի Հայաստանի ավագ դպրոցականների համար մաթեմատիկայի, ֆիզիկայի և ճարտարագիտական օլիմպիադանների եզրափակիչ փուլը: Միջոցառումները անկացրեցին ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցությամբ: Եզրափակչի արդյունքները հայտնի կդառնան 2019թ. մարտի կեսերին: Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան Ռուսաստանի առաջատար համալսարաններ, այդ թվում Ռոսատոմի հենարանային համալսարան՝ ՄԻՖԻ ընդունվելիս:

Օլիմպիադայի անցկացումը՝ ատոմային ոլորտի կադրերի պատրաստման բնագավառի Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում հիմնական կրթական միջոցռումներից է։

«Այսօր Հայաստանում իրագործվում է Հայկական ԱէԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման նախագիծը: Բնագավառի հետագա զարգացումը, այդ թվում նոր ԱԷԿ-ի կառուցումը, երկրի համար ռազմավարական ուղղություններից է: Բացի այդ, աշխարհում ամեն տարի ավելանում է ոչէներգետիկ նպատակներով ատոմի կիրառումը՝ միջուկային բժշկությունը, կոմպոզիտ նյութերի արտադրությունը և այլն: ՀէԿ շահագործող երկրիների փորձը վկայում է, որ միջուկային տեխնոլոգիաների զարգացումը նպաստում է երկրի տնտեսության զարգացմանը և մարդու կյանքի որակի բարելավմանը: Այդ պատճառով Հայաստանին միշտ պետք կլինեն ատոմային բնագավառի որակավորված մասնագետներ», – նշեց Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը:

Օլիմպիադայի գլխավոր նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր երիտասարդներին, որոնք հետաքրքրված են տեխնիկական առարկաներով: Ճշգրիտ առարկանները մեծ դեր են խաղում ոչ միան երեխաների տրամաբանական մտածողության, այլ նաև շրջահայացության, հմտությունների զարգացման առումով, անկախ դրանից, թե որ մասնագիտությունը նրանք կընտրեն հետագայում:

Օլիմպիադաների ընտրական փուլերում մասնակցել է Հայաստանի ֆիզիկա-մաթեմատիկական և հանրակրթական դպրոցների ավելի քան 200 աշակերտ: Եզրափակիչ է անցել 80 մասնակից:

«Հայաստանում այս օլիմպիադան արդեն բարի ավանդույթ է, և հայ մասնակիցները ցույցաբերում են ֆիզիկայի և մաթեմատիկայի խորը գիտելիքներ: Ես չեմ կասկածում, որ Հայաստանն աշխարհին կտա այնպիսի գիտնականներ, ինչիպիսին է Յուրի Օգանեսյանը, ում անունով է կոչված ՄԵնդելեևի աղյուսակի քիմիական տար՝ «Օգանեսոն»: Ի դեպ, նա նույնպես սովորել է ՄԻՖԻ-ում: Այսօր պետք է հետաքրքրվել նոր տեխնոլոգիաներով, զարգացնել տրամաբանական մտացողությունը, որպեսզի մեր բարձրտեխնոլոգիական աշխարհում պահանջված լինես», – ասաց ՄԻՖԻ կրթական բաժնի պետ, շոգեֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ռուսաստանի Միջուկային ընկերության անդամ Կիրիլ Կուցենկոն:

Հիշեցնենք, որ ներկայում շարունակվում է բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանում անվճար ուսում ստանալու համար հայ ուսանողների ընտրությունը: Ընդունվելու հնարավորություն ստանալու համար պետք է գրանցվել «Russia.study» կայքում, լրացնեն ձևանմուշը և անցնել հարցազրույց Երևանում գործող գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնում: 2018 թվականին 4 թեկնացու հաջողությամբ անցան հարցազրույցը և ՌԴ քվոթաներով ընդունվեցին Ռոսատոմի հենակետային բուհերից մեկը՝ ՄԻՖԻ մագիստրատուրա:

———–

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորոցիա – համընդհանուր տեխնոլոգիական առաջատարներից մեկն է։ Միավորում է ատոմային էներգետիկայի բնագավառի, ԱԷԿ-ների նախագծման ու կառուցման և էներգետիկ մեքենաշինության ակտիվները։ Արտասահմանյան պորտֆելների մեծությամբ Ռոսատոմը զբաղեցնում է աշխարհում 1-ին տեղը (36 էներգաբլոկ՝ 12 երկրում), աշխարհում 2-րդ տեղում է ուրանի պաշարներով ու 4-րդ տեղում դրա արդյունահանման ծավալներով։ Պետկորպորացիան ապահովում է ուրանի հարստացման ծառայությունների համաշխարհային շուկայի 36 ու միջուկային վառելիքի 17 տոկոսը։ Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռոսատոմի առանցքային նախագծերից է հայակական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը։ Աշխատանքների արդյունքում՝ կայանի շահագործման նվազագույն ժամկետը կերկարաձգվի մինչ 2026 թվական։

Բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիա-«Ռոսատոմ» պետկորպորացիայի հիմնական ԲՈՒՀ-երի կոնսորցիում (համախումբ), որը ստեղծվել է 2011 թվականին՝ «Ռոսատոմի» նորարարական զարգացման ու տեխնիկական արդիականացման գործակցության նպատակներով։ Ասոցացիայի անդամ ԲՈՒՀ-երը «Ռոսատոմի» կրթական համակարգի շրջանակում ակտիվորեն մասնակցում են առաջնահերթ նախագծերի ստեղծմամբ ու իրականացմամբ, կարիերայի լայն հնարավորություն տալով ուսանողներին՝ ատոմային ճյուղի ձեռնարկություններում աշխատանքի տեղավորվելու հարցում։

ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը՝ Ռուսաստանի ազգային հետազոտական համալսարաններից առաջիններից է: ՄԻՖԻ-ն՝ Ռոսաստանի ատոմային արդյունաբերության հիմնական բարձրագույն ուսումնական հաստատություններից է:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտ-բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ապահովում է բարձրաստիճան ինժեներական կրթություն։ Հիմնադրվել է 1933 թվականին։ Այսօր ԲՈՒՀ-ում սովորում է 8500 ուսանող, հիմնական դասախոսական կազմը բաղկացած է 800 հոգուց, որոնց մեծ մասն ունեն գիտական տարբեր աստիճաններ։ ՀԱՊԻ-ին ունի երեք մասնաճյուղ՝ Գյումրիում, Վանաձորում, Կապանում։

Երևանում անցակցվեց Հայաստանի դպրոցականների համար Ռոսատոմի և ՄԻՖԻ-ի մաթեմատիկայի և ֆիզիկայի օլիմպիադների եզրափակիչ փուլը

AMP
05/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.24
+0.15
Եվրո (EUR)
421.90
-0.07
Ռուբլի (RUR)
3.97
+0.06
Լարի (GEL)
141.99
+0.25
34145.52
-7.93
Արծաթ
408.86
+0.66