Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Climate Tech Hackathon vol. 2. Քաղաքային կայուն զարգացում
12/03/2019 16:03
Կիսվել

Climate Tech Hackathon vol. 2. Քաղաքային կայուն զարգացում

Ս.թ. մարտի 16-17-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Climate Tech Hackathon-ը։

Միջոցառումը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և Ասիական զարգացման բանկի կողմից՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։

Այն հանդիսանում է 2018թ. հունիսին տեղի ունեցած Climate Tech Hackathon-ի շարունակությունը, և ուղղված է կլիմայի փոփոխության հետևանքով քաղաքային զարգացման ոլորտում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծմանը։

Մասնակիցներին կողջունեն ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Սպոլյարիչ Էգգերը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։

Համալսարանական խմբերը, ոլորտի փորձագետները, բնապահպանները և տարբեր բնագավառի մասնագետները ունեն 24 ժամ՝ ներկայացնելու նորարարական լուծումներ դիմակայելու ոլորտի մարտահրավերներին։

Քաղաքային զարգացման վերաբերյալ մասնակիցներին տրված մարտահրավերների շրջանակն ընդգրկում է հետևյալ ոլորտներըը․ ջրի և օդի աղտոտվածություն, քաղաքային կանաչ տարածքներ, խելացի տրանսպորտային համակարգ, կոշտ թափոնների կառավարում և քաղաքային գյուղատնտեսություն։

Հաքաթոնը կմեկնարկի ս.թ. մարտի 16-ին, ժամը 10:00-ին՝ Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ։   

Թիմերը կմրցեն Climate Tech Accelerator vol. 2 ծրագրին մասնակցելու համար, ինչպես նաև նախատեսված են մրցանակներ լավագույն գաղափարների համար․ երկու մրցանակ` յուրաքանչյուրը 2000 ԱՄՆ դոլար, և մեկ մրցանակ` 1000 ԱՄՆ դոլար։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37