Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Փաստ. Վթարից հետո պետք է ազատել ճանապարհի երթևեկելի մասը, հակառակ դեպքում վարորդը կտուգանվի
05/11/2019 10:21
Կիսվել

Փաստ. Վթարից հետո պետք է ազատել ճանապարհի երթևեկելի մասը, հակառակ դեպքում վարորդը կտուգանվի

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հանրային քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում:

Նախագծում նշվում է, որ թե՛ նշված օրենքում, թե՛ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհներին խցանումների վերացման անհրաժեշտությամբ:

Այս նախագծի կարգավորումներով փորձ է արվելու ավտովթարների ժամանակ հնարավորինս արագ վերականգնել ճանապարհի երթևեկելի հատվածը:

Նշվում է, որ հասարակական տրանսպորտի կառուցվածքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է՝ երթուղային տաքսիների ներմուծմամբ, մեծ ավտոբուսների և տրոլեյբուսների քանակի կրճատմամբ և մետրոպոլիտենի օգտագործման նվազմամբ, ինչի հետևանքով շատացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ ավելացնելով նաև ճանապարհներին խցանումների քանակը։

Առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի դ) կետը շարադրել նոր խմբագրմամբ:

Մասնավորապես՝ եթե քաղաքացին դառնա ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, նա պետք է անմիջապես կանգնեցնի տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնի վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժի ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները:

Եթե պատահարի հետևանքով կա զոհ կամ վիրավոր, ապա պետք է անհապաղ ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, շտապ բուժօգնություն կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ տրանսպորտային սեփական միջոցով տուժածներին տեղափոխի մոտակա բուժհիմնարկ՝ այնտեղ հայտնելով իր տվյալները, ինչից հետո վերադառնա պատահարի վայր:

Նախագծով առաջարկվում է՝ եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը` նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև գրանցի ականատեսների անուններն ու հասցեները և սպասի ոստիկանության ծառայողների ժամանմանը։

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցի տեղափոխումն անհնար է:

Ի դեպ, նույն օրենքի 24-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել հետևյալ ձևակերպմամբ, մասնավորապես՝ այդ հոդվածի համապատասխան ենթակետով նախատեսված դեպքում վարորդը պարտավոր չէ դեպքի մասին հայտնել ոստիկանությանը և կարող է թողնել պատահարի վայրը, եթե այդ դեպքում կիրառվում է ապահովագրական պատահարների և հատուցման կարգավորման պարզեցված ընթացակարգ։

Բացի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելը, այս նախագծով առաջարկվում է նաև լրացում կատարել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում: Մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհի երթևեկելի մասը չազատելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ, կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Ըստ այս նախագծի հիմնավորման՝ օրենքներում կատարվող նմանատիպ փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, կնվազեն պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։

Ի դեպ, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծը հայտնվել է բուռն քննարկումների կիզակետում»,-գրում է թերթը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85