ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՆ ԿԽԱՂԱ ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՖՈՒԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ
G8 Մեծ ութնյակի երկրների համաժողովի ընթացքում Բրազիլիայի նախագահ Լուիս Լուլա դե Սիլվան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային է նվիրել Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի 5 համարի մազաշապիկ, որի վրա եղել են Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի խաղացողների ստորագրությունները:
Բրազիլիայի նախագահը հայտնել է, որ մեծ տպավորություն է ստացել Կոնֆեդերացիաների գավաթում ԱՄՆ հավաքականի խաղից: Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի եզրափակիչ խաղում չնայած այն բանին, որ ԱՄՆ հավաքականը սկզբից 2-0 առջևում էր Բրազիլիայի հավաքականը 3-2 հաշվով հաղթեց ամերիկացիներին:
Բարաք Օբաման իր հերթին նշել է, որ հաջորդ անգամ ԱՄՆ հավաքականը բաց չի թողնի երկու գնդակի առավելությունը: