Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ԱՄԵՆԱԱՆՏԱՆԵԼԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐՆ ԵՆ, ԻՍԿ ԱՄԵՆԱՀԱՃԵԼԻՆԵՐԸ` ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ
10/07/2009 12:44
Կիսվել

ԱՄԵՆԱԱՆՏԱՆԵԼԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐՆ ԵՆ, ԻՍԿ ԱՄԵՆԱՀԱՃԵԼԻՆԵՐԸ` ՃԱՊՈՆԱՑԻՆԵՐԸ

Ֆրանս Պրեսս գործակալությունը հայտնում է, որ TNS (Taylor Nelson Sofres) ընկերության անցկացրած հետազոտության արդյունքում, որի ընթացքում ամբողջ աշխարհով հարցման են ենթարկվել հյուրանոցների 40 հազար աշխատակիցներ, պարզվել է, որ աշխարհի ամենաանտանելի տուրիստները ֆրանսիացիներն են, իսկ ամենահաճելիները`ճապոնացիները: Հարցման ընթացքում ուսումնասիրվել է 27 երկրների զբոսաշրջիկների վարվելակերպը:

TNS (Taylor Nelson Sofres) ընկերությունը հարցման հիմքում դրել է զբոսաշրջիկների մեծ ծախսեր կատարելու պատրաստակամության, կոկիկության, թեյավճարների չափի, վարվելակերպի և հագնվելու ճաշակի չափանիշները:

Հյուրանոցների աշխատակիցների մեծամասնությունը ֆրանսիացի զբոսաշրջիկների մասին կարծիք է կազմել, որ նրանք միշտ օգտագործում են «անթույլատրելի» արտահայտություններ, անտանելի վարվելակերպ ունեն, օտար լեզուներ չգիտեն և երբեք թեյավճար չեն թողնում (այս փաստը բացատրվում է նրանով, որ Ֆրանսիայում թեյավճարը ավտոմատ կերպով մտցվում է հաշիվների մեջ):

Աշխարհի ամենահաճելի զբոսաշրջիկներ են համարվել ճապոնացիները: Հյուրանոցների աշխատակիցների կածիքով նրանք չափազանց կոկիկ են, համեստ, շատ քիչ են խոսում և երբեք ոչնչից չեն բողոքում: Երկրորդ տեղում են հայտնվել բրիտանական զբոսաշրջիկները, որոնք ըստ հարցվողների տարբերվում են բարեհամբույր վարվելակերպով և միշտ գեղեցիկ ու ճաշկով են հագնվում, իսկ թեյավճարների հարցում նրանք շատ առատաձեռն են: Նշենք, որ հագուստի ոճի և գեղեցկության չափանիշով առաջին տեղում են հայտնվել իտալացիները:

Ամերիկյան զբոսաշրջիկների մասին խոսելիս հյուրանոցների աշխատակիցները նշել են, որ մի կողմից նրանք թողնում են ամենաշատ թեյավճարները, միշտ ուրախ են և ձգտում են օտար լեզուներ սովորել, մյուս կողմից ամերիկացիները ոչ կոկիկ, վատ ճաշակով հագնվող և աղմկոտ զբոսաշրջիկներ են:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90