
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ 11-ԱՄՅԱ ՈՐԴԻՆ ԴԱՐՁԵԼ Է 9 ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին` 11-ամյա Գեյդար Ալիևը, երկու շաբաթվա ընթացքում դարձել է Դուբայում 9 ծովափնյա առանձնատների սեփականատեր: The Washington Post պարբերականի փոխանցմամբ` այս գործարքների ընդհանուր արժեքը կազմել է 44 մլն դոլար, որը համարժեք է Ադրբեջանի մեկ քաղաքացու շուրջ 10 հազար տարվա միջին աշխատավարձին:
Ադրբեջանի պաշտոնական շրջանակներում հրաժարվում են պարզաբանել, թե ինչպես է նախագահի 11-ամյա որդին դարձել առանձնատների սեփականատեր այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահի տարեկան աշխատավարձը կազմում է 228 հազար դոլար, իսկ նախագահական ընտանիքի` միայն Դուբայում ունեցած սեփականությունն այսքանով չի սահմանափակվում: Դուբայում անշարժ գույք ունեն նաև նախագահի երկու դուստրերը` Լեյլա և Արազու Ալիևները:
Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 75 մլն դոլար: