Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ` «ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ» ԹԵՄԱՅՈՎ
04/10/2010 17:25
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ` «ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ» ԹԵՄԱՅՈՎ

Բրիտանական Խորհուրդն ու ՀՀ Կրթության  եւ գիտության նախարարությունը հայտարարում են «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք ամենամյա երրորդ մրցույթի մեկնարկը, որն իրականացվում է «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) բացառիկ հովանավորությամբ:  «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթը ազգային մրցույթների շարք է, որն անց է կացվում Միացյալ Թագավորությունում եւ Հարավարեւելյան Եվրոպայի (ներառյալ Հայաստանի) 10 երկրում: Մրցույթի նպատակն է  խրախուսել երիտասարդներին, մղել նորամուծությունների եւ գործատուների անմիջական ներգրավմամբ զարգացնել նրանց ձեռնարկատիրական հմտությունները: Ավելի քան 3000 ուսանող  մասնակցել է 2008/2010 «Հմտություններն աշխատանքում» մրցույթին:

«Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթը մեկնարկում է բիզնես շարադրությունների մրցույթով: Մրցույթի թեման է «Ինչպես հասնել հաջողության ինտեներտի օգնությամբ»: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի միջին մասնագիտական հաստատությունների 15-18 տարեկան ուսանողները, ովքեր մինչեւ ս.թ. հոկտեմբերի 29-ը «Ինչպես հասնել հաջողության ինտերնետի օգնությամբ» թեմայով շարադրությունները կներկայացնեն իրենց ուսումնական հաստատությունների տնօրինությանը: Մրցույթին ներկայացրած 50 լավագույն շարադրությունների հեղինակ ուսանողները կհրավիրվեն մասնակցելու ազգային «Հմտություններն աշխատանքում» բիզնես-առաջադրանք մրցույթի ազգային ճամբարին, որը տեղի կունենա նոյեմբերին Ծաղկաձորում: Ազգային մրցույթի հաղթող թիմի անդամները կստանան հատուկ մրցանակներ «ԱրմենՏել»-ից, ինչպես նաեւ կայցելեն «ԱրմենՏել» ընկերություն եւ կստանան այնտեղ պրակտիկա անցնելու բացառիկ հնարավորություն:

«Արդեն երրորդ տարին է, ինչ «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է բիզնես-առաջադրանքների արդեն ավանդույթ դարձած այս բացառիկ մրցույթը: Սա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հենց այն ձևաչափն է, որ այսօր չափազանց կարևորվում է մեր կողմից: Ստեղծելով երկխոսություն բիզնեսի և կրթության միջև` մենք օգնում ենք հայ երիտասարդներին զարգացնելու իրենց ձեռնարկատիրական հմտությունները, ինչը հետագայում նրանց կդարձնի ավելի մրցունակ` հիմք ծառայելով վառ ապագա կերտելու և նորանոր նվաճումներ ձեռք բերելու գործընթացում», -նշել է «ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Իգոր Կլիմկոն:

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2