
ԱՃՈՒՐԴԻ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ՍՈՒՐԴ ԾՆՆԴՅԱՆ ԲԱՑԻԿՆԵՐ` ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ 10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ
Սուրբ Ծննդյան երեք բացիկներ, որոնք համարվում են հնագույնն աշխարհում, ներկայացվել են Sotheby-ի աճուրդում` յուրաքանչյուրը 10 հազար դոլար նախնական գնահատմամբ: Աճուրդում ներկայացված բացառիկ այս բացիկները թողարկվել են 1843 թվականին, Լոնդոնում: Վերջիններս հիմնականում ձեռքի աշխատանք են և պատկերում են Սուրդ Ծննդյան տոները: Նախատեսվում է, որ այսօր` դեկտեմբերի 10-ին, կայանալիք աճուրդում բացիկները մեծ հետաքրքրություն կառաջացնեն ներդրողների շրջանում: