ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՍԻԼՎԻՈ ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻԻ ԴԵՄ
Ամերիկացի միլիարդատեր և հասարակական հայտնի գործիչ Ջորջ Սորոսի հիմնադրամը (Open Society Institute) մեղադրական հայց է ներկայացրել մարդու իրավունքների եվրոպական դատարան Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ: Բարեգործական հիմնադրամը հակաժողովրդավարական է համարում այն փաստը, որ հայտնի քաղաքական գործչին են պատկանում միաժամանակ մի քանի հեռուստաընկերություններ:
Նշենք, որ Ջորջ Սորոսի հիմնադրամը վերջերս փորձել էր լուծել Europa 7 հեռուստաընկերության շուրջ ծագած վեճերը: Հեռուստաընկերության հավաստմամբ` անօրինական կերպով ընկերության բաժնետոմսերի մի մասը վաճառվել են Rete 4 ընկերությանը, որն, իր հերթին, պատկանում է Mediaset խմբին:
Mediaset ընկերությունն այն երեք խոշոր իտալական մասնավոր հեռուստաընկերություններից մեկն է, որոնք պատկանում են Իտալիայի վարչապետին: