BRITISH AIRWAYS-Ը ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՎՃԱՐԵԼ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՒՄ ՏԵՂԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Բրիտանական British Airways ավիաընկերությունն իր ուղևորներից այսուհետ պահանջելու է լրացուցիչ գումար ինքնաթիռներում նստատեղերի ընտրության հնարավորության համար: Այս նոր որոշումը առավելապես վերաբերելու է այն ուղևորներին, ովքեր ցանկանում են տեղ զբաղեցնել պատուհանի մոտ, վթարային ելքի մոտ կամ ունեն հստակ սահմանված այլ ցանկություններ:
Ավիաընկերության հրապարակած տվյալների համաձայն ուղևորները կարող են նախօրոք` առավելագույնը 10 օր և նվազագույնը 4 օր առաջ, ընտրել և զբավեցնել իրենց համար գերադասելի տեղն ինքնաթիռում, ընդ որում այդ տեղի դիմաց պետք է վճարել նաև հետադարձի համար: