ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ – ՆԵՐՍԵՍ ԵՐԻՑՅԱՆԸ ՉԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՆ
Ներսես Երիցյանը չի տիրապետում ո՛չ էկոնոմիկային, ո՛չ երկրի տնտեսական վիճակին: Այսօր խորհրդարանում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Վերջինիս խոսքերով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի այն հայտարարությունը, որ տնտեսական ճգնաժամը մեր երկրում պատվով հաղթահարված է, խոսում է այն մասին, որ նախարարը տեղյակ չէ երկրի տնտեսական վիճակից:
Գագիկ Ծառուկյանի խոսքերով` այսօր 4-6% տնտեսական աճ ունեցող երկրներն անգամ չեն համարձակվում խոսել ճգնաժամի ավարտի մասին, քանի որ դեռևս չի բացառվում, որ սպասվում է ճգնաժամի 2-րդ փուլ: