ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՋՈ ԿՈԿԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Առաջին անգամ Հայաստանում եզակի համերգով հանդես կգա համաշխարհային ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը: Համերգի կազմակերպումը նախաձեռնել են Ամերիաբանկը և “Երևանյան հեռանկարներ” 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը` Ամերիաբանկի 100 ամյակի կապակցությամբ:
Ամերիաբանկն արդեն ավանդույթ է դարձրել հայաստանյան հանդիսատեսին աշխարհի մեծանուն երաժիշտներին ներկայացնելը: Այս անգամ արդեն Հայաստանի հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու աշխարհի լավագույն բեմերը նվաճած անգլիացի աշխարհահռչակ երաժիշտ Ջո Կոկերի համերգը: Այն տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 26-ին ժ.20:30, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: