
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿՈՇԻԿ ԵՆ ՆԵՏԵԼ ԱՄՀ ՂԵԿԱՎԱՐԻ ՎՐԱ
Այսօր Ստամբուլում թուրք ընդդիմադիրն, ում անունը դեռևս չի հրապարակվում, կոշիկ է նետել Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանի վրա:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն ընդդիմադիրն, ով ամենայն հավանականությամբ ուսանող է եղել, ԱՄՀ-ից պահանջել է հեռանալ Թուրքիայից և նետել իր կոշիկը, որն այդպես էլ չի հասել ԱՄՀ ղեկավարին:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դոմինիկ Սթրոս-Կանը ներկայացրել է ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ ԱՄՀ զեկույցը և պատասխանել ուսանողների հարցերին: