Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64325.64-2.85 TOPIX - 4081.60-2.40
STOCKS CHINA:  HANG SENG - 25311.21-0.07 SSEC - 3941.39-0.97
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
02/09/2026  CBA:  USD - 364.14-0.12 GBP - 491.01-1.91
02/09/2026  CBA:  EURO - 421.38-0.8
02/09/2026  CBA:  GOLD - 50964-2471 SILVER - 758.23-64.6
ՎԱՂԸ` ՄԱՐՏԻ 27-ԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ
26/03/2010 13:52
Կիսվել

ՎԱՂԸ` ՄԱՐՏԻ 27-ԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԻԱՆԱ «ՄՈԼՈՐԱԿԻ ԺԱՄ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱԿՑԻԱՅԻՆ

Վաղը` մարտի 27-ին, ժ. 20:30-ից 21:30-ը Հայաստանը նույնպես կմիանա «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային, որի նպատակն է միավորել հասարակությանը և բիզնես աշխարհին, կառավարություններին և համայնքներին` մեկ ժամով անջատել լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի շրջանակներում նշեցին Հայաստանում «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիայի կազմակերպման աշխատանքներին աջակցող ընկերությունների, պետական կառույցների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչները` ներկայացնելով ակցիայի նպատակները և կարևորելով «Մոլորակի ժամ» ակցիայի մասին ազգաբնակչության առավելագույնս տեղեկացված լինելու փաստը: 

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF) տնօրեն Կարեն Մանվելյանը, ողջունելով հետաքրքրությունը ակցիայի նկատմամբ, նշեց, որ կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում առավել կարևորվում է մասնակցությունը նմանօրինակ ակցիաներին, որոնց շրջանակներում յուրաքանչյուր անհատ գիտակցում է և փորձում փոքրացնել բնության վրա իր ազդեցության չափը:

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն արդեն երկրորդ տարին շարունակ միանում են Բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնած «Մոլորակի ժամ» ակցիային` անջատելով իր բոլոր գրասենյակների լույսերը: Ինչպես տեղեկացրեց Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը` որպես սոցիալապես պատասխանատու կազմակերպություն` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն մշտապես ներդրումներ է կատարում կորպորատիվ պատասխանատվության ծրագրերում, մասնավորապես նաև շրջակա միջավայրի պահպանության ուղղված ծրագրերում:

Մամուլի ասուլիսին ներկա էին նաև ՀՀ բնապահպանության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի, Կոնգրես հյուրանոցի և ՍՓՅՈՒՌ տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչները:

«Մոլորակի ժամ» համաշխարհային քարոզարշավն առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում: 2008թ-ին ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ մասնակցել էր այս միջոցառմանը: 2009թ-ին «Մոլորակի ժամ» ակցիային մասնակցել էր 1 մլրդ. բնակչություն ավելի քան 4000 քաղաքներում:

2010թ-ին «Մոլորակի ժամ»-ը նպատակ ունի ներգրավել ավելի քան 1 մլրդ. բնակչություն աշխարհի 6000 քաղաքներում: 

Այսպիսով, այս տարի Երեւան քաղաքում նույնպես մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ քաղաքի պողոտաների ու հիմնական փողոցների լուսավորությունը:

02/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.14
-0.12
Եվրո (EUR)
421.38
-0.8
Ռուբլի (RUR)
4.1956
-0.0063
Լարի (GEL)
139.01
+0.11
50964
-2471
Արծաթ
758.23
-64.6