FIFA-Ն ՀԱՇՎԱՐԿԵԼ Է ՖՈՒՏԲՈԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
FIFA-ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիա) ներկայացրած նախնական հաշվարկների համաձայն` այս տարի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք ֆուտբոլի առաջնությունից ակնկալվում է 1 մլրդ դոլարի շահույթ:
FIFA-ի գլխավոր քարտուղար Ջերոմ Վալկենի խոսքերով` գլխավոր հովանավորներից և խաղերի հեռարձակման իրավունքների վաճառքից ստացված առևտրային շահույթը կկազմի շուրջ 3,3 մլրդ դոլար, որից 1,2 մլրդ դոլարը կուղղվի Հարավաֆրիկյան Հանրապետությունում ֆուտբոլի առաջնության խաղերի նախապատրաստական աշխատանքների ֆինանսավորմանը և շուրջ 1 մլրդ դոլար FIFA-ն, որպես ֆինանսական աջակցություն, կտրամադրի հարավաֆրիկյան պետական այն կազմակերպություններին, որոնք ակտիվ մասնակցություն կունենա խաղերի կազմակերպմանը:
Այսպիսով, FIFA-ն ֆուտբոլի առաջնության խաղերից կապահովի շուրջ 1 մլրդ դոլարի շահույթ: