15/12/2010 15:39
ԱՄԵՐԻԿՅԱՆ FORBES-Ը ԿՈՒՆԵՆԱ ՆԱԵՎ ԻՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Forbes Media ընկերությունը, որը թողարկում է Forbes ամսագիրը, մտադրված է 2011թ.-ին հրատարակել ամսագրի եվրոպական տարբերակը: Forbes Media ընկերության կարծիքով` ճգնաժամից հետո մեծացել է հետաքրքրությունը եվրոպական բիզնեսի և գործարարների նկատմամբ, որն էլ կլինի Forbes Europe-ի գլխավոր թեման: Ամսագիրը կթողարկվի անգլերենով, իսկ գրասենյակը կգտնվի Փարիզում կամ Լոնդոնում:
Այժմ Forbes Media-ն թողարկում է տարածաշրջանային ամսագիր Forbes Asia` վեց միլիոն ընթերցողով: Բացի այդ, ընկերության լիցենզիայով թողարկվում են ամսագրեր առանձին երկրներում:
ԱՄՆ-ում թողարկվող Forbes ամսագիրը լույս է տեսնում երկու շաբաթը մեկ և վաճառվում է 900 հազար օրինակով: Forbes-ի ինտերնետային կայքի հաճախումների քանակը գերազանցում է ամիսը 15 միլիոնը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
