ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է ԷԼԻՏԱՐ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ԿՈՂՈՊՈՒՏՆԵՐԻ ԹԻՎԸ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով Ֆրանսիայում աճել է թանկարժեք խանութների կողոպտման դեպքերը: Այսպես, 2009 թվականին հարձակման են ենթարկվել թանկարժեք և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող 241 մասնագիտացված կենտրոններ, այն դեպքում, երբ 2008 թվականին նմանատիպ դեպքերի թիվը եղել է շուրջ երկու անգամ պակաս:
Հատկանշական է, որ ճգնաժամի պայմաններում թանկարժեք և ոսկյա զարդերի գողերի ուշադրությանն են արժանանում ոչ միայն էլիտար խանութներն, այլև շարքային առևտրային կետերը: