FRANCE TELECOM-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 25-ՐԴ ԴԵՊՔԸ
Հեռահաղորդակցության ոլորտի առաջատար ֆրանսիական France Telecom ընկերության աշխատակիցների շրջանակներում ինքնասպանության դեպքերը շարունակվում են: Ընկերության ևս մեկ աշխատակից, ում անունը չի հրապարակվում, ինքնասպանություն է գործել` դառնալով վերջին 20 ամիսների ընթացքում ինքնասպանություն գործած ընկերության 25-րդ աշխատակիցը:
Վերջին ամիսների ընթացքում ֆրանսիական ընկերությունում գրանցված մասսայական ինքնասպանության դեպքերի հիմնական մեղավոր լրատվամիջոցները նշում են ընկերության ղեկավարությանը, քանի որ հենց ղեկավարության ընդունած որոշումների արդյունքում աշխատանքից ազատվել են շուրջ 22 հազար աշխատակիցներ, իսկ ընկերության գործունեության վերակազմավորման քաղաքականության արդյունքում ընկերությունում ձևավորվել է ոչ բարենպաստ աշխատանքային միջավայր: