
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ FRANCE TELECOM-Ի ԱՐԴԵՆ 24-ՐԴ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ
Sky News պարբերականը հայտնում է, որ Ֆրանսիայում ինքնասպան է եղել բջջային կապի խոշոր օպերատոր France Telecom ընկերության հերթական աշխատակիցը: Վերջին մի քանի տարիների ընթացքում ինքնասպանություն են գործել ֆրանսիական ընկերության արդեն 24 աշխատակից:
51 ամյա տղամարդն, ում անունը չի հրապարակվում, ինքնասպանությունից առաջ իր կնոջը և երեխաներին հայտնել է, որ այլևս չի կարող հանդուրժել աշխատանքային միջավայրում ձևավորված մթնոլորտը: Ինչպես նշել են ընկերության արհմիության ներկայացուցիչներն` ինքնասպանություն գործած աշխատակիցը վերջերս հեռացվել է բիզնես-հաճախորդների սպասարկողի իր պաշտոնից և փոխադրվել հեռախոսազանգերի ընդունման կենտրոն:
Պարբերականի հրապարակած տվյալների համաձայն ընկերության աշխատակիցների ինքնասպանության դեպքերն ավելացել են` վերջին երկու տարիների ընթացքում շուրջ 22 հազար աշխատատեղերի կրճատմամբ պայմանավորված: