ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԱՐՏԱԴՐՎԻ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ
Մեծ Բրիտանիայում այլևս հեռուստացույց չի արտադրվի: Ժամանակակից հեռուստատեսության հայրենիքը հանդիսացող երկրում այսօր փակվել է ճապոնական Toshiba ընկերությանը պատկանող հեռուստացույց արտադրող վերջին գործարանը: Ճապոնական ընկերությունը մտադիր է իր արտադրությունը տեղափոխել Լեհաստան:
Նշենք, որ հեռուստատեսային առաջին համակարգը մշակել է շոտլանդացի ինժեներ Ջոն Լոջի Բերդը, ով 1926 թվականին իր հետազորության արդյունքները ներկայացրել է գիտական շրջանների և հասարակության դատին: